Արտաքին 2 տարի առաջ - 12:30 09-04-2024

ՀՀ-ում կրկին ՌԴ քաղաքացի է ձերբակալվել․ նա հրաժարվել է պատերազմել Ուկրաինայի դեմ

Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը Հայաստանում ձերբակալել է ՌԴ քաղաքացի Անատոլի Շչետինին (այլ տեղեկություններով ՝ Շչետինին), ով հետախուզվում էր զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Հաղորդվում է, որ Շչետինը ներկայումս պահվում է Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, իսկ առաջիկայում՝ կտեղափոխվի Ռուսաստան։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Կարևոր պատմություններ»-ի հետ զրույցում հայտնել է՝ իրավապաշտպանները դեռ չգիտեն, թե ինչ հանգամանքներում է ռուսաստանցին բերման ենթարկել։ Հայտարարության մեջ նաև չի նշվում, թե իրավապաշտպաններն ինչպես են իմացել ՌԴ քաղաքացու ձերբակալման մասին։

Իրավապաշտպանների պնդմամբ՝ Շչետինի առևանգումը խախտում է Հայաստանի Հանրապետության օրենքները։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազությանը և ՆԳՆ-ին հորդորել է կանխել ռուսաստանցու տեղափոխումը Հայաստանից, ազատ արձակել նրան և պատասխանատվության ենթարկել նրան ապօրինի կերպով բերման ենթարկածներին։

Հիշեցնենք, որ նախորդ տարի դեկտեմբերին նույնպես ռուսական բազայի ռազմական ոստիկանները Գյումրիում ձերբակալել էին Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Սետրակովին, որը հրաժարվել էր պատերազմել Ուկրաինայի դեմ ու Հայաստան էր փախել։ Սետրակովին շատ արագ տեղափոխեցին ՌԴ, ու թեև իրավապաշտպաններն այն ժամանակ էլ փորձում էին կանխել նրա՛ արտահանձնումը, հայաստանյան իրավապահ մարմինները չմիջամտեցին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ