Արտաքին 2 տարի առաջ - 19:09 09-04-2024

Ռուսաստանը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին

Շվեյցարիան Ուկրաինային նվիրված գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ուղարկել Ռուսաստանին, և Մոսկվան ամեն դեպքում չի մասնակցի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել է Բեռնում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Վլադիմիր Խոխլովը:

Շվեյցարիան մտադիր է հունիսի կեսերին Ուկրաինայի հարցով խաղաղ գագաթնաժողով անցկացնել, որին կմասնակցի 80-100 երկիր:

«Շվեյցարական կողմը համաժողովի հրավեր չի ուղարկել Ռուսաստանին: Մեր դիրքորոշումը հայտնի է: Նույնիսկ նման միջոցառման հրավեր ստանալու դեպքում ռուսական կողմը այն չի ընդունի», -ասել է նա:

Խոխլովը հավելել է, որ խաղաղ կոնֆերանսի կազմակերպիչների կողմից առաջ քաշված գաղափարը ՌԴ-ի համար անընդունելի է, քանի որ, նրա խոսքով, խոսքը գնում է ոչ կենսունակ խաղաղության բանաձևի մշակման հերթական տարբերակի մասին, որը հաշվի չի առնում ռուսական շահերը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ