Արտաքին 2 տարի առաջ - 18:07 09-04-2024

Իռլանդիան նոր ղեկավար ունի՝ ամենաերիտասարդը երկրի պատմության ընթացքում

Իռլանդիայի խորհրդարանը Սայմոն Հարիսին նշանակել է երկրի հաջորդ վարչապետ։ 37 տարեկան Հարիսն Իռլանդիայի պատմության ընթացքում ամենաերիտասարդ ղեկավարն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Սայմոն Հարիսն Իռլանդիայի ղեկավարի պաշտոնում նշանակվել է վարչապետ Լեո Վարադկարի պաշտոնական հրաժարականից հետո, որը տեղի է ունեցել ապրիլի 8-ին։

Խորհրդարանում քվեարկությունից հետո նորընտիր վարչապետը մեկնել է երկրի նախագահ Մայքլ Դենիել Հիգինսի հետ հանդիպման՝ պաշտոնապես վարչապետի պաշտոնը ստանձնելու համար։

Սայմոն Հարիսի օգտին քվեարկել է 88 պատգամավոր, դեմ՝ 69։

Նախկին վարչապետ Լեո Վարադկարն իր պաշտոնաթողության մասին անակնկալ կերպով հայտարարել էր մարտին։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա