Ներքին 2 տարի առաջ - 13:35 09-04-2024

Եթե չենք պատասխանել կրակոցներին, նշանակում է՝ դրա մեջ մեծ վտանգ չենք տեսել. Անդրանիկ Քոչարյան

Այն կրակոցները, որոնք հիմա դուք ներկայացնում եք, այն մշտական կրակոցների տրամաբանության մեջ են, որոնք ոչինչ չի ասում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա նաև շեշտեց, որ իրենք մտահոգված են ցանկացած կրակոցով, բայց դրանք ոչինչ չասող են. «Նույնիսկ կարող եմ ասել, թե քանի կրակոց է եղել, բայց չեմ ասի, քանի որ դա կսկսեն շահարկել։ Կրակոցը վատ բան է, բայց եթե չենք պատասխանել, նշանակում է՝ դրա մեջ մեծ վտանգ չենք տեսել։ Գյուղերի ուղղությամբ արձանագրված չեն կրակոցի փաստեր։ Մենք չենք ուզում վախեցած երևանք»։

Քոչարյանի խոսքով՝ անհանգստությունները պետք է փարատել ոչ թե ամպագորգոռ հայտարարություններով, այլ կատարվող եւ կատարվելիք աշխատանքներով։

Անդրադառնալով Արմեն Ռուստամյանի այն գնահատականին, թե հնարավոր է՝ կրակոցները վերածվեն լայնամասշտաբ գործողությունների՝ Քոչարյանը նշեց, որ ամեն ինչ հնարավոր է.«Բայց, այս կրակոցները չեն տալիս նման գնահատական անելու տրամաբանություն։ Եթե լայնամասշտաբի բան լինի, մենք պետք է ամեն օր անեռնք ամեն ինչ եւ մեր այսօրվա գործը չթողենք վաղվա օրվան, որպեսզի դիմակայենք նման ցանկություններին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով