Աննա Հակոբյանը ԱԺ նախագահի կնոջ և Ժաննա Անդրեասյանի հետ Կոմիտաս է լսել

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 09:25 09-04-2024
Աննա Հակոբյանը մասնակցել է Ազգային ժողովի և Կոմիտասի անվան քառյակի կազմակերպած տոնական համերգին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինն ու Ժաննա Անդրեասյանը։

Համերգը տոնական էր՝ նվիրված կանանց միամսյակին: Հյուրերի շարքում էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԱԺ նախագահի տիկին Մարիամ Մարգարյանը և այլ պաշտոնակատար կանայք: Տոնական համերգին հրավիրված էին նաև երաժշտական ուսումնական հաստատությունների կին մանկավարժներ` Հայաստանի բոլոր մարզերից:

Մինչև տոնական համերգի մեկնարկը ցուցադրվել է վավերագրական ֆիլմ, որը պատմել է Կոմիտասի անվան ազգային քառյակի ստեղծման, անցած ճանապարհի, ձեռքբերումների մասին:

Ամենից շատ դիտված