Ներքին 2 տարի առաջ - 10:00 07-04-2024

Տավուշի մարզում մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող Iveco-ն կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է․ shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Արմեն Աբրահամյանը իր վարած «Iveco» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի 1-ին ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Բախման հետևանքով ավտոմեքենայի գլանատակառից սկսվել է գազի արտահոսք, իսկ ճանապարհը դարձել է երթևեկության համար միակողմանի։

Հրշեջ-փրկարարները վարորդի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել դիատարին։

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդի մարմինը փրկարարները դուրս են բերել ուղևորի նստատեղից, իսկ եթե նա ամրակապված լիներ, հետևաբար չէր հայտնվի ուղևորի նստատեղին ու հնարավոր է՝ վթարը ողբերգական ավարտ չունենար։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հիմնական պատճառներից մեկը համարվում է այն, որ հնարավոր է՝ ավտոմեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է և նա սրտի կաթված է ստացել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media