Պապիկյանը Սարգիս Իզմիրլյանին ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումները
copy image url

Պապիկյանը Սարգիս Իզմիրլյանին ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումները

Ներքին 1 տարի առաջ - 16:45 05-04-2024
Ապրիլի 5-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընդունել է մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է Սարգիս Իզմիրլյանին՝ իր հայրիկի՝ Տիգրան Իզմիրլյանի՝ Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանանալու կապակցությամբ:

Քննարկվել են մի շարք ծրագրերի շուրջ համագործակցությանն առնչվող հարցեր:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը Սարգիս Իզմիրլյանին նաև ներկայացրել է ՀՀ զինված ուժերում, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընթացող լայնածավալ բարեփոխումների ընթացքը:

Ամենից շատ դիտված