Երևան +19°
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 14:35 04-04-2024

Ընթացքի մեջ են արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի մշակման աշխատանքները

Oragir.News-ը բազմիցս անդրադարձել է Արցախից տեղահանված մարդկանց ՀՀ-ում բնակարանային պայմաններով ապահովելու խնդրին։

Միանգամայն հասկանալի պատճառներով, տվյալ հարցը բռնի տեղահանվածների համար ունի, այնքան մեծ և առանցքային նշանակություն, որ Հայաստանում ապաստանած հազարավոր արցախցիներ այդ խնդրով սույն թվականի մարտի 20-ին Երևանում անց են կացրել հանրահավաք։

Այդ հավաքի արդյունքներով ընդունված երկարաշունչ հայտարարության կարևորագույն կետերից մեկն էլ այն էր, որ տեղահանվածների համար ընդունելի չէ կառավարության կողմից հանրայնացված առաջարկով նշված գումարների չափաբաժինը։ Հավաքի մասնակիցները և կազմակերպիչները միահամուռ կերպով եկել էին այն համոզմանը, որ պետք է իշխանություններին ստիպել հաշվի առնել հայաստանյան անշարժ գույքի շուկայի իրողությունները և վերանայել մեկ հոգու հաշվով առաջարկվող 3 մլն դրամը՝ այն դարձնելով բազային չափ և սահմանելով առնվազն 5 մլն դրամ։

Մարտի 20-ի հանրահավաքին նաև հայտարարվեց, որ բոլոր առաջարկությունները փոխանցվելու են ՀՀ կառավարությանը, որից պահանջում են երկշաբաթյա ժամկետում քննարկել և ընդունել համապատասխան որոշումներ։

Հանրահավաքից կարճ ժամանակ անց եղավ ՀՀ կառավարության արձագանքը։ Մասնավորապես հայտարարվեց, որ հաշվի առնելով նաև հասարակական քննարկումներում հնչեցված կարծիքները՝ վերանայվել է բնակապահովման համար նախատեսվող բազային գումարի սահմանաչափը, որը հիմա կազմում է 3-5 մլն դրամ։ Գումարի տատանումը պայմանավորված է բնակավայրերի ցանկերով, որոնք դեռևս պետք է հաստատվեն գործադիրի կողմից։

Բացատրությունը բավական խճողված էր, սակայն հանրային հարթակներում ընթացող քննարկումներից կարելի է եզրակացնել, որ մեկ շնչին հասանելիք գումարն աճում է, եթե տվյալ ընտանիքը որոշում է Երևան քաղաքի տարածքից դուրս ձեռք բերել բնակարան։ Իսկ այն ընտանիքները, որոնք նախընտրելու են բնակարան ունենալ մարզերի գյուղական համայնքներում՝ ըստ էության, կստանան ավելի շատ գումար։ Ամենամեծ գումարը, պետք է կարծել, կստանան այն ընտանիքները, որոնց բնակարաններն, իրենց ընտրությամբ, գտնվելու են սահմանամերձ համայնքներում։ Ընդ որում, ըստ «օդում կախված լուրերի», սահմանամերձի կատեգորիայում գտնվողները նաև կազատվեն ստացած գումարները վերադարձնելու պահանջից։
Մարտի 28-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում բռնատեղահանված արցախցիների խնդիրները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշ մանրամասներ ներկայացրեց բնակապահովման ծրագրի նախագծի մշակման ընթացքից։ Մասնավորապես նա զեկուցեց, որ բնակարանային ապահովման ծրագիրը մեծածավալ է, կիրականացվի առաջիկա 5 տարիներին։ Տ․ Խաչատրյանը վերահաստատեց՝ նախագծով սահմանվում է, որ աջակցության չափը կլինի մեկ անձի հաշվով 3-5 մլն դրամի չափով։Փոխվարչապետը հայտարարեց, որ նախագծի մշակման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ հանգամանքներ, որոնք պետք է արտացոլվեն ծրագրի նախագծի վերջնական տարբերակում․ այն նախատեսվում է կառավարության քննարկմանը ներկայացնել ապրիլ ամսվա մեջ։

Մնում է հուսալ, որ կառավարությունը կհաստատի այնպիսի ծրագիր, որը հաշվի է առնում Հայաստանի տարբեր համայնքներում բնակարան գնելու կամ ձեռք բերելու գոնե հիմնական նրբությունները։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
18:45 Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է