Ներքին 2 տարի առաջ - 11:55 04-04-2024

Այն, որ մենք հիմա այստեղ նստած ենք փողկապով ու կոստյումով, ստանդարտ է. կարող էինք գալ չստերով, սպարտիվկայով․ Փաշինյան

Մենք ասում ենք, որ ջուրը պետք է ստանդարտացնենք, որպեսզի կարողանականք արտահանել եվրոպական շուկա, բայց ոչինչ որ մեր ժողովուրդն այդ ջուրը խմում է, թող ֆոսֆորը 100 անգամ ավելի լինի։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ջրի ստանդարտացմանը։

«Մենք անում ենք դա, որպեսզի կարողանանք արտահանել եվրոպական շուկա, բայց որ մեր երեխաները տասնյակ տարիներով դա օգտագործումեն, մեզ չի հետաքրքրում։ Բայց գիտե՞ք իրականում ինչու չի հետաքրքրում, որովհետև ստանդարտացնել նշանակում է թանկացնել։ Սա է ամբողջ խնդիրը», - նշեց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ այս երևույթի նկատմամբ վերաբերմունքը պետք է կոնկրետացնել, գնաճի նկատմամբ վերաբերմունքը՝ ճշգրտել։

«Մենք այս ամեն ինչի մասին պետք է խոսենք ժողովրդի հետ, որովհետև գնաճն ինքը, իհարկե սահմանված շրջանակներում, տնտեսության զարգացման և՛ նշան է, և՛ խթան։ Աա շատ կարևոր արձանագրում է։ Ստանդարտացնել նշանակում է թանկացնել, բայց մենք պետք է հասկանանք՝ ինչ որակի պետություն, հարություն ու կյանք ենք ուզում։ Այն, որ մենք հիմա բոլորս այստեղ նստած ենք կոստյումով ու փողկապով, դա էլ է ստանդարտ և դա թանկացրել է մեր բոլորի կյանք։ Մենք կարող էինք գալ «չստերով ու սպարտիվկայով», բայց եթե հանրությունը հեռուստատեսությամբ այդ պատկերը տեսներ, ի՞նչ կմտածեր։ Բայց երբ հանրությունը տեսնում է խոզի «ջանդակը» մայթին փռած վաճառում են, չի ասում՝ «մի րոպե, այս ի՞նչ եք անում»։ Ընդհակառակը, երբ ուզում ենք ստանդարտ դնել, ասում է՝ «բայց մի րոպե, խոզի միսը կթանկանա»։ Բայց այդ խոզի միսը կթանկանա նրա հաշվին, որ դրա վրա կավելանա անվտանգության կոմպոնենտ, առողջապահական ավելի հուսալի կոմպոնենտ և իրականում տեղի կունենա խնայողություն այն ապագա ռիսկի, որ մարդը պետք է թունավորվեր ու վերակենդանացման բաժանմունքում երեք օր պառկեր «սիստեմաների» տակ», - նշեց գործադիրի ղեկավարը։

Նրա խոսքով՝ ստադարտն իրականում սրա մասին է, քանի որ իրենք ասում են՝ ստանդարտը կարևոր է, բայց ժողովրդին չեն մանրամասնում՝ ինչ է դա իրենից ներկայացնում։

«Այսօր եթե չլիներ եվրոպական շուկա արտահանելու թեման, մենք կարող է ասեին՝ «ստանդարտը մեր ինչի՞ն է պետք, խմենք մեռնենք»։ Բայց այս հաղորդակցությունը շատ կարևոր է, որպեսզի մարդիկ իմանան՝ ինչի մասին է խոսքը։ Կյանքի ստանդարտի ու չափանիշների մասին է խոսքը, մենք պետք է հասկանանք, որ բարեկեցության աստիճանի ցանկացած բարձրացում նշանակում է կյանքի թանկացում», - հավելեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը