Մամուլ 2 տարի առաջ - 08:42 04-04-2024

Վարորդական իրավունքի վկայական ստանում են վարել չիմացողները. Փաշինյանը խաբել է. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«2023-ի հունվարի 19-ին այցելելով ՀՀ ոստիկանություն, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Պետք է բացառենք դեպքերը, որ որևէ մեկը, ով չպետք է ստանա վարորդական վկայական, ինչ-ինչ եղանակով ստանա: Խոսքը մարդկային կյանքերի մասին է»: Սակայն իրականում շարունակում են Հայաստանում բազմաթիվ մարդիկ ստանալ վարորդական վկայականներ, սակայն մեքենա վարել չգիտեն:

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է բազմաթիվ բացահայված փաստերից մի քանի օրինակներ, որոնք տեղի են ունեցել հենց Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո։

24․03․2023թ․ ԱԱԾ-ն հայտնեց, որ Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր։ ՃՈ գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի ավագ տեսուչը շուրջ 390.000 ՀՀ դրամ կաշառք էր ստացել:

11.04.2023թ․ԱԱԾ-ն հայտնեց, որ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքով 10 անձ ձերբակալվել է, որից 3-ը ՃՈ տեսուչներ են։

21․07․2023թ․ ԱԱԾ-ն հայտնեց, որ ՃՈ Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի 3 տեսուչ կաշառքով օժանդակել են վարորդական իրավունքի վկայականների տրամադրման հարցում ստանալով յուրաքանչյուր քաղաքացուց 40.000-300.000 հազար ՀՀ դրամի չափով գումարներ:

05․09․2023թ․ դատախազությունը հայտնեց, որ 17 անձ, 70-ից մինչև 300 հազար դրամ կաշառքի միջոցով, վարորդական վկայական է փորձել ստանալ։

24.11.23թ․ Հակակաոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ ՃՈ տեսուչը շուրջ 30 քաղաքացու կաշառքով վարորդական իրավունքի վկայական է տվել՝ յուրաքանչյուրից վերցնելով 380.000-ից 500.000 դրամ:

02․12․2023թ․ Քննչական կոմիտեն հայտնեց, որ բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա. 7 անձի մեղադրանք է ներկայացվել։

Դեպքերը բազմաթիվ են և բնականաբար՝ հայտնի չէ, թե բացահայտվածները կաշառքով վարորդական վկայական ստանալու դեպքերի քանի տոկոսն են կազմում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին