Ներքին 2 տարի առաջ - 14:30 02-04-2024

Անձնական հարց են ունեցել, իրար քաշքշել են․ հերթական միջադեպը՝ անչափահաս ուսանողների մասնակցությամբ

Օրեր առաջ դեռահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Երևանում։

Վիճաբանել են Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի ուսանողները։ 16 և 17-ամյա եղբայրնեը ծեծի են ենթարկել նույն հաստատության 16-ամյա ուսանողի։

Oragir.News-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի տնօերն Արմինե Տեր-Գրիգորյանի հետ, վերջինս ասաց, որ դեպքը տեղի է ունեցել դասերի ավարտից հետո՝ հաստատության տարածքից հեռու։ Նա վստահեցրեց, որ ծեծկռտուք չի եղել, այլ քաշքշոց, ինչը բնորոշ է դեռահաս տղաներին։

«Դասերից հետո 2 եղբայրները միասին դուրս են եկել և քոլեջի տարածքից և մեր մյուս ուսանողի հետ վիճաբանել են։ Այսօր 2 եղբայրները ինձ մոտ էին, ներողություն խնդրեցին կատարվածի համար, ապա ասացին, որ անձնական հարց են ունեցել, իրար մի քիչ քաշքշել են։

Մարմանկան վնասվածքներ որպես այդպիսին չի եղել։ Երեխաներ են, վիճաբանել են, 16-17 տարեկան տղաներ են, ինչ-որ հարցի շուրջ վեճ է առաջացել, ձեռքերին ազատությունեն տվել, փառք Աստծո, որ վնասվածքներ չենք ունեցել»,- ասաց քոլեջի տնօրենը։

Ճշտող հարցին՝ վիճաբանության մասնակիցն մյուս տղան ներկայացե՞լ է դասի, տնօրենը պատասխանեց, որ երեկ չի ներկայացել, իսկ այսօր՝ զրույցի պահին, դեռ չի հասցրել տեղեկանալ․

«Եղբայրները երեկ էլ էին դասի, այսօր էլ։ Մյուս տղան երեկ չէր ներկյացել դասի, այսօր չեմ հասցրել դեռ տեսնել՝ եկել է, թե՞ ոչ»։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում դեռահասների մասնակցությամբ վիճաբանությունները շատացել են, ավելին, դրանցից մեկը ողբերգական ավարտ ունեցավ, հաստատության տնօրենից հետաքրքրվեցինք, թե արդյոք այդ ուղղությամբ աշխատանքներ տանո՞ւմ են, ոստիկաններ, անվտանգության աշխատակիցներ ծառայություն իրականացնո՞ւմ են քոլեջում։
«Անվտանգության աշխատակիցներ կան քոլեջում։ Բացի այդ դասախոսները ևս ուշադիր են, որպեսզի նման դեպքերը կանխեն։ Քոլեջում խաղաղ է, արդեն 2 տարի է այս հաստատությունում տնօրեն եմ, երբեք քոլեջի ներսում նման բան չի եղել»։

Հիշեցնենք, որ մարտի 12-ին վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել ԻՆֆորմատիկայի պետականքոլեջի մոտ։ Դանակահարության հետևանքով քոլեջի 18-ամյա ուսանողը մահացել էր։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել