Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 20:20 01-04-2024

Հայաստանում պատասխանատվության գոտին «երկկողմանի կարգավորված» պետական ​​սահմաններում է. ՀԱՊԿ

Azatutyun.am-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության ոլորտն է համարում Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմաններում։ Այդ մասին РБК կայքին հայտնել են ՀԱՊԿ-ից։

Այդպես կառույցն արձագանքել է Հայաստանում պատասխանատվության գոտին ճշտելու մասին պաշտոնական Երևանի պահանջին։
«Պատասխանատվության գոտու մասին ձևակերպումը բավականին բարդ է, և այն ավելի շատ նպատակ ունի հանրապետությունում ուշադրություն հրավիրել տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան։ Քանի որ համաձայն 2010 թվականի փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրվել է ՀԱՊԿ-ի կողմից, պատասխանատվության տարածքն անդամ երկրների ինքնիշխան տարածքն է», - նշել է ՀԱՊԿ-ը:

Հիշատակված փաստաթուղթը 2010 թվականին Մոսկվայում կնքված Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման կարգավիճակի մասին համաձայնագիրն է։

ՀԱՊԿ-ում նշել են, որ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքն ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական սահմանը, որը երկկողմանի հիմունքներով կարգավորվում է Հայաստանի և նրա հարևանների միջև»:

Մարտի 12-ին ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի «այն հարցին, թե ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտը Հայաստանում»։

Ըստ Փաշինյանի, կազմակերպությունը և Ռուսաստանը հստակ դիրքորոշում են հայտնել, առ այն, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է Մոսկվայի և կազմակերպության համար։

«Սակայն, 2021 թվականի մայիսին Ադրբեջանի ներխուժման ժամանակ Հայաստանն արձանագրեց, որ կարմիր գիծը հատվել է, և ՀԱՊԿ-ը չի արել այն քայլերը, որոնք նշված են կանոնադրությամբ»,- ասել է ՀՀ վարչապետը, նշելով, որ դրանից հետո եղել են Ադրբեջանի ներխուժումները 2021 թվականի նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին:

Ըստ Փաշինյանի, եթե ՀԱՊԿ-ը պատասխանի այս հարցերին, և դա համապատասխանի Երևանի պատկերացումներին, ապա Հայաստանի և կառույցի միջև առկա խնդիրները կլուծվեն։

«Հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետությունը դուրս կգա ՀԱՊԿ-ից. Երբ, չեմ կարող ասել»,- նշել է Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
17:30 Չնայած Բագրատ Սրբազանը շարժվել չէր կարողանում, համաձայնեց մկրտության արարողությունն անցկացնել․ բացառիկ պատմություն
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
17:45 Գլխիդ դուխով-ը ջնջի, գրի՝ դեբիլ. Պարույր Հայրիկյան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
23:28 Պետք է մեծ պարիսպներ սարքենք, որ Փաշինյանին չտեսնենք. հարցում` վարչապետի պատասխանի հետքերով