Ներքին 2 տարի առաջ - 14:40 01-04-2024

Զանգ կամ գրություն չեն ստացել․ Թատերական գործիչների միության շենքը պլանի տակ չի

Գրողների և Նկարիչների միությունների շենքերն ազգայնացնելու մասին Դատախազության որոշումը հանրային արձագանք է ստանում։ Միությունների նախագահները մտավախություն էին հայտնել, որ առաջիկայում մյուս ստեղծագործական միությունների շենքերը ևս կարող են պետականացվել։

Oragir.News-ի հետ զրույցում Թատերական գործիչների միության նախագահ, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը հույս հայտնեց, որ կառավարման այս մոտեցումը չի տարածվի Թատերական գործիչների միության վրա․

«Մենք զանգ կամ գրություն չենք ստացել։ Այն երկու միությունները աշխատում են կառավարության հետ, փորձում են ինչ-որ լուծում գտնել այս հարցին։ Ամեն դեպքում՝ մենք չենք ստացել ոչ մի նամակ։ Դե ֆակտո պետք է խոսվի։ Դեռ ոչինչ չկա»,-եզրափակեց Հակոբ Ղազանչյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իշխանությունները մտադիր են պետականացնել Գրողների միության և Նկարիչների միության շենքերը։ Գլխավոր Դատախազությունը դատական հայց է ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ և պահանջում է անվավեր ճանաչել Գրողների միությանը և Նկարիչների միությանը տրված սեփականության իրավունքը միությունների շենքերի նկատմամբ։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան