Ներքին 2 տարի առաջ - 11:25 01-04-2024

Այդ մարդը հոգեկան լուրջ խնդիրներ ունի․ Միքայել Աջապահյանը՝ Փաշինյանի մասին

«Վիրավորանք չկա եկեղեցու նկատմաբ, խելքի պակասություն կա երևի»,- այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտությանը, թե Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստծո որդին է, այլև երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամը չէ, որ իրեն համեմատում է Հիսուսի հետ, ասում, որ ինքն ու իր կուսակցությունը բազմաթիվ անգամներ մահացել և հարություն են առել, Միքայել Աջապահյանն այսպես արձագանքեց․

«Այդ մարդը հոգեկան լուրջ խնդիրներ ունի։ Հոգեկան խնդիրներ ունեցող մարդու ասածները մեկնաբանե՞նք»։

Հարցին՝ բայց չէ՞ որ նա շարքային քաղաացի չէ, այլ ՀՀ վարչապետն է, որը ունի մեծ լսարան և ընտրողներ, Շիրակի թեմի առաջնորդը պատասխանեց․

«Առաջին անգամը չէ պատմության մեջ, որ մարդիկ լսել են հոգեպես անառողջ մարդու, էլի են եղել դեպքեր, էլի կլինեն, ողբերգությունն էլ հենց դրա մեջ է»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը Արտաշատում հանդիպել էր ՔՊ կուսակցության ներկայացուցիչների հետ։

Նա համեմատականներ էր տարել իր կուսակցության հետ և ասել, որ իրենց կուսակցությունը մի քանի անգամ «մեռել է» և բազմիցս «հառնել»:

«Ես սրա մեջ մեծ խորհուրդ եմ տեսնում: Իմ քաղաքական գործունեության մեջ միշտ կարևոր է եղել հետևյալ խոսքերը «Երանի նրանց, որ հալածվում են նրանց է երկնքի արքայությունը» և այս խոսքերը միշտ ինձ ուժ են տվել ամենադժվար պահերին»,- ասել էր Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին