Ներքին 2 տարի առաջ - 16:45 30-03-2024

Ինչո՞ւ են 2017-ին ընդունված ԵՏՀ որոշումը հիմա կիրառում

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ԵՏՀ խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ նախկին 200 հազար դրամ և 31 կգի փոխարեն սահմանվել է 200 եվրո և 31 կգ։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է տնտեսագետ Հայկազ Ֆանյանի հետ, ումից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են 2017-ին ընդունված որոշումը հիմա կիրառում․

«Դրա հետ կապված ԵԱՏՄ-ում անընդհատ վեցամսյա ժամկետներում սահմանվում էր արտոնություն։ Սահմանվում էր 200 հազար դրամի համարժեքության շեմը։

Այս անգամ չի սահմանվել, շարունակվել է գործել ռեգուլյար շեմը, որն ընդունված էր 2017-ին։ Ուրիշ որևէ պատճառ չկա»։

Հարցին, թե արդյոք այս որոշման կիրառումը կապ ո՞ւնի ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հայտարարությունների հետ, Հայկազ Ֆանյանը պատասխանեց․

«Չեմ կարծում։ Դա ԵԱՏՄ բոլոր անդամ երկրներին է վերաբերվում, ոչ միայն Հայաստանին։ Չեմ կարծում, որ այս միջոցառումը կոնկրետ կիրառվել է Հայաստանի նկատմամբ ինչ-որ խտրականություն ցուցաբերելու միտումով»։

Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեն մարտի 29-ին է տեղեկացրել, որ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի (այդ թվում նաև անձնական օգտագործման ապրանքներ, որոնք առաքվում են փոխադրողի կողմից) արտոնության շեմը ենթարվելու է փոփոխության։

ՊԵԿ-ը տեղեկացրել է նաև, որ արտոնության նոր շեմը կիրառվելու է 2024 թվականի ապրիլի 1-ից հետո ՀՀ ներմուծված բացառապես անձնական օգտագործման ապրանքների դեպքում։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
22:50 COP17-ին ընդառաջ Մաթևոսյանը հանդիպել է Տաջիկստանի բնապահպանության կոմիտեի ղեկավարին
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
22:30 Փաշինյանը մասնակցել է PROFAL-ի՝ 20 մլն դոլարի ներդրմամբ կառուցված ապակու մշակման գործարանի բացմանը

Ձեզ գուցե հետաքրքրի