Երևան +21°
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 23:18 29-03-2024

Արագածոտնի մարզում ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների բնակարանային ապահովման ծրագրերը

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում այսօր տեղի է ունեցել մարզում բնակություն հաստատած, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ հանդիպում, որի ընթացքում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԱԺ պատգամավորները և Կառավարության ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով, ներկայացրել նրանց բնակարանային ապահովմանն ուղղված ծրագրի մանրամասները։

Ողջույնի խոսքով հանդես է եկել մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ նշելով, որ ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական ապահովության հարցերը ՀՀ Կառավարության օրակարգում են, և այսօրվա հանդիպման նպատակն է պաշտոնատար անձանց հետ անմիջական հարցուպատասխանի միջոցով բարձրացնել հայրենակիցների իրազեկությունը իրականացվող պետական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև արձանագրել նրանց հուզող հարցերն ու ուրվագծել դրանց լուծումները։ Աժ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր խոսքում նշել է, որ ԱԺ-ում քննարկվում են ԼՂ-ից տեղահանված հայրենակիցներին վերաբերող տարաբնույթ հարցեր և մշակվում են օրենքներ, և շատ կարևոր է, որ պատգամավորները հենց առաջին ձեռքից տեղեկանան խնդիրների մասին, ինչի համար էլ նախաձեռնվել են այս ձևաչափի հանդիպումները։

Հաջորդիվ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հակիրճ ներկայացրել է ԼՂ մեր հայրենակիցների համար իրականացված և իրականացվելիք ծրագրերը։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել բնակարանային ապահովման ծրագրին, հանգամանալից ներկայացվել են մանրամասները։

Այսպիսով, նախատեսվում է բնակարան գնելու կամ կառուցապատելու համար մեկ անձի հաշվարկով հատկացնել 3–5 միլիոն դրամ՝ կախված բնակավայրից։

Առաջնահերթություն է տրվելու 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին, անչափահաս երեխաներ ունեցող զոհված զինծառայողների ընտանիքներին, խոցելի խմբերի ընտանիքներին։ Հաջորդիվ առաջնահերթությունը կտրվի 1 կամ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին,այլ խմբերի ներկայացուցիչներին։

Պաշտոնատար անձանց ելույթներին հաջորդել է հարցուպատասխանի մասը, որի ընթացքում քննարկվել են նաև մեր հայրենակիցների զբաղվածությանը և սոցիալական այլ խնդիրներին առնչվող հարցեր։
adv_banner

Ամենից շատ դիտված

15:15 Ռուբեն Հախվերդյանը թող իր խմիչքների մասին մտածի․ Արամո
12:30 Փոքր Մասրիկում սուգ է. շուրջ 2 տարի առաջ զոհված Շիրազին հողին են հանձնում
13:20 Ջիվանու, Շերամի երգերը իր համար հայկական չե՞ն. Մրոն արձագանքել է Ռուբեն Հախվերդյանին
08:18 Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին․ Հրապարակ
18:00 Կարիճներն իրար են գզռտում․ Արսեն Թորոսյանը Նիկոլի օրինակով ուժայիններին շանտաժ է անում
21:29 Աշխատանք և մամայություն․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
14:40 Դիլիջանում ավտովթարից վիրավորված 2 և 4 տարեկան երեխաներին տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ
23:42 Երևանում պարեկներն իրականացրել են «Սև «յաշիկներ»-ի վարորդները քուլա-քուլա կտուգանվեն» օպերացիան․ shamshyan.com
10:11 Մոտ 3 օր առաջ Օմոն-ը, ոստիկաններն ու մոտ 30 ախրանիկներ լցվեցին բակը․ Ազատության 12 շենքի բնակիչ
18:30 Դավթաշենում 5-րդ հարկից շանը ցած են շպրտել, կենդանին սատկել է. 8 ձագերը որբ են մնացել. տեսանյութ

Ձեզ գուցե հետաքրքրի