copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:21 29-03-2024

Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ է ընտրվել Գայանե Խաչատրյանը

Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ է ընտրվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Դատական իշխանություն» տելեգրամյան ալիքը։

«Շնորհավորում ենք տիկին Խաչատրյանին և մաղթում արդյունավետ աշխատանք»,- նշված է հաղորդագրության մեջ։