Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 22:03 29-03-2024

Crocus-ի ահաբեկչության գործով անցնող 9-րդ մեղադրյալն է կալանավորվել

Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորեց Crocus-ի ահաբեկչության գործով անցնող 9-րդ մեղադրյալին։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

ՌԴ Քննչական կոմիտեն պնդում է, որ Նազրիմադ Լութֆուլոն ներգրավված է եղել հարձակման ենթադրյալ հեղինակներին ֆինանսավորելու սխեմայի մեջ։

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով։

Արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Միաժամանակ նշվում էր, որ այդ տեղեկատվության հավաստիությունն առայժմ հնարավոր չէ ճշտել։ Դեպքից, սակայն մեկ օր անց Պուտինը հանդես եկավ ռուսաստանցիներին հղած ուղերձով՝ ահաբեկչության գիծը տանելով դեպի Ուկրաինա: Ուկրաինան հերքել է իր առնչությունը ահաբեկչությանը:

Օրեր անց, սակայն, Պուտինը հայտարարեց․ - «Մենք գիտենք, որ հանցագործությունը կատարել են ծայրահեղական իսլամիստները, սակայն մեզ հետաքրքիր է, թե ովքեր են պատվիրատուները»։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկինն էլ ասաց, թե ուկրաինական հատուկ ծառայություններն իբր «նպաստել են» այդ ահաբեկչությանը։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից