Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:53 28-03-2024

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով

Կառավարությունն իր այսօրվա նիստում պետական գույք հետ վերցնելու և օտարելու մասին որոշում կայացրեց:

Մասնավորապես, ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող, ք.Երևան, Շենգավիթ, Արարատյան փողոց 4 հասցեում գտնվող՝569.5 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.055236 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվին՝ հանրակրթական գործունեության ընդլայնման նպատակով՝ համաձայն Գնորդի կողմից ներկայացված գործարար ներդրումային ծրագրի։

2023 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 120 մլն դրամ։

Ուղղակի վաճառքով օտարման ենթակա Գույքի վաճառքի գին է սահմանվել 123 մլն դրամը։

Գնորդը պարտա¬վորվում է համաձայն ներկայացված գործարար (ներդրումային) ծրագրի՝ 5 տարվա ընթացքում Գույքի վրա իրականացնել 250 մլն դրամի ներդրում։

Գրությամբ Կոմիտե է դիմել «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվի տնօրենը՝ տեղեկացնելով, որ վարժարանը ցանկանում է ձեռք բերել ք.Երևան, Շենգավիթ, Արարատյան փողոց 4 հասցեում գտնվող, վարժարանի հարևանությամբ գտնվող գույքը՝ հանրակրթական գործունեության ընդլայնման նպատակով, մասնավորապես՝ ուսումնական տարածքների ընդլայնում, դասարանների ավելացում, ուսանողական-ուսուցչական հանրակացարանի հիմնում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները