Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:18 28-03-2024

Իմ նշանակման և ԵՊՀ-ի փակման միջև կապ չեմ տեսնում. ԵՊՀ ռեկտոր

Ընդդիմադիր եղած ժամանակ բուհական ինքնավարությունից խոսող, իսկ իշխանություն դառնալուց հետո ռեպրեսիվ մեթոդներով բոլոր բուհերն իրեն ենթարկող Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ամենաերկարը պայքարեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար։

Ապօրինաբար ԵՊՀ ռեկտորի ժ․պ․ Գեղամ Գևորգյանին նշանակելուց հետո ՀՀ սահմանադրության ոտնահարմամբ ռեկտորի ժ․պ․ նշանակվեց, ապա ռեկտորի պաշտոնում ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը։

Ընտրվելիս ու դրանից հետո ԿԳՄՍ նախկին փոխնախարար, ՔՊ-ական նախկին պատգամավոր Հ․Հովհաննիսյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկած Ակադեմիական քաղաքը ԵՊՀ-ին չի վերաբերում։

Սակայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ազդարարեց, որ բոլոր բուհերը, այսինքն՝ Երևանի պետական համալսարանը ևս, պետք է տեղափոխվեն Ակադեմիական քաղաք, ԵՊՀ-ից ոչ մի բողոքի ծպտուն չլսվեց։

Oragir.News-ն այսօր ԵՊՀ ռեկտորից հետաքրքրվեց, թե արդյոք կապ տեսնում է իր՝ ռեկտոր նշանակվելու և մայր բուհը փակելու միջև, վերջինս այսպես պատասխանեց․

«Որևէ կապ չեմ տեսնում»,- ապա հավելեց, որ կողմ է Ակադեմիական քաղաքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի