Ներքին 2 տարի առաջ - 17:05 27-03-2024

Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ

Պետք է մի բան ֆիքսենք, որ ինչքան Հայաստանին է պետք եղել ու պետք է ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանում, երկու այդքան էլ Ռուսաստանին է պետք եղել. Խնդրում եմ դա մեզ վրա չվաճառել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել եւ գործել թեկուզ փոքր գործընկերոջ կարգավիճակով՝ գիտակցելով, որ քո առջեւ նստած է քո գործընկերը: Այո, փոքր երկրի, որը մեծ համայնք ունի Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, բայց անկախ պետության ներկայացուցիչ է նստած: Երբ այդ գիտակցումը կլինի, կարծում եմ՝ մեր հարաբերությունների մեջ շատ ավելի հեշտ կլինեն մեր քննարկումները»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանի խոսքով, շատ ցանկալի կլինի, որ այն արձագանքները, որ մենք տեսնում ենք ռուս գործընկերների կողմից, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից, հեռուստատեսություններում գտնվող մարդկանց կողմից, որոնք իրենց պարտքն են համարում ասել, որ Հայաստանը պետք է գոյություն չունենա, կամ վրդովմունք են հայտնում Հայաստանի գործողությունների հետ կապված, մի օր լսենք, որ Ադրբեջանի հետ կապված իրենց վրդովմունքը:

«Արդյոք Ադրբեջանը այս ժամանակահատվածում այն, ինչ ԼՂ-ում է արել, ռուս խաղաղապահների դեմ է արել՝ սպանելով ռուս խաղաղապահներին, արդյոք դրանք տեղին են եղել: Ինչո՞ւ չենք լսում իրենց կողմից Ադրբեջանի մասին որեւէ վրդովմունք: Ինչո՞ւ ադրբեջանական ազգանունով որեւէ մեկը Ադրբեջանից հարց չի տալիս ԱԳՆ-ի ներկայացուցիչներին եւ լրագրողներն ինչու սրա մասին չեն խոսում»,-ասաց ԱԺ նախագահը:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան