Ներքին 2 տարի առաջ - 13:50 27-03-2024

ԱԳՆ-ն առաջարկում է պետական դրոշի չափ սահմանել, ավելի մեծի համար թույլտվություն է պետք

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ է շրջանառության մեջ դրել։

Առաջարկվում է փակ տարածքներում դրոշի օգտագործման չափ սահմանել մինչև 2,8մ դրոշաձողի վրա առավելագույնը 1մ։2մ-ը, իսկ բացօթյա տարածքներում՝ մինչև 10մ դրոշակաձողի վրա առավելագույնը 2մ։4մ-ը։ Ավելի մեծ չափի դրոշի տեղադրման դեպքում անհրաժեշտ է գրավոր դիմումի հիման վրա համաձայնեցնել ԱԳՆ-ի պետական արարողակարգի ծառայության հետ։

Դրոշաձողի վրա բարձրացված դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա:

Օրենքով սահմանված կարգով մշտապես բարձրացված դրոշը գիշերային ժամերին պետք է լուսավորվի:

Ըստ հիմնավորման՝ ակնկալվող արդյունքն է փոփոխությունների ընդունման դեպքում ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ դրոշի համանման կիրառությունը:

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին