Ներքին 2 տարի առաջ - 23:56 25-03-2024

Բրյուսովի անվան համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է բաց մրցույթ, այնինչ դատական քննությունը ավարտված չէ

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««ԲՐՅՈՒՍՈՎ» ՁԱԽՈՂՎԱԾ ՕՊԵՐԱՑԻԱՆ կամ անպատժելիությունն էլ սահման ունի…

Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն անվավեր ճանաչեց Բրյուսովի անվ․ պետական համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար Դ․ Գյուրջինյանի՝ համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը։

Հիշեցնեմ, որ հակառակ իշխանությունների զազրելի ռեպրեսիվ միջոցների, 2023-ի դեկտեմբերի 9-ին, ձայների ջախջախիչ մեծամասնությամբ Բրյուսովի ռեկտոր էր ընտրվել Կ․ Հարությունյանը։ Ընտրությունների արդյունքների արձանագրությունը ստորագրել էր Ժաննա Անդրեասյանը, բայց կառավարությունն անցանկալի թեկնածուին չհաստատեց ռեկտորի պաշտոնում։

Եվ ոստիկանության հոծ շարքերի աջակցությամբ, բառիս բուն իմաստով համալսարան խուժեց և ռեկտորի աշխատասենյակը գրավեց ռեկտորի ընտրություններում ջախջախիչ պարտութուն կրած, բայց իշխանությունների սրտի թեկնածու Դավիթ Գյուջինյանը։

Դե սա էլ գործի անցավ՝ սկսելով համալսարանը «անցանկանալի տարրերից մաքրելու» հանձառությունից։ Աշխատանքից ազատեցին կամ դատական հետապնդումների ենթարկեցին մի շարք «ոչ հնազանդ», իրականում՝ ակնհայտ ապօրինությունները չհանդուրժող դասախոսներ, այդ թվում՝ համալսարանի երկու պրոռեկտորները։ /Այդ հրամաններից մեկն այսօր բեկանվեց/։

Ի դեպ, սույն թվականի փետրվարի 13-ին Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է բաց մրցույթ՝ համալսարանի ռեկտորի պաշտոնի համար: Միակ թեկնածուն Դավիթ Գյուրջինյանն է, ով արդեն մեկ տարի իրականացնում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

Այս ընտրությունը խիստ վիճահարույց է, քանի որ այս պահին նախկին ընտրության արդյունքները վիճարկող երկու հայց կա դատարանում։

Ինչպե՞ս է համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել բաց մրցույթ, երբ դատական քննությունը ավարտված չէ և նախորդ ընտրության արդյունքները անվավեր ճանաչված չեն։ Սա, ըստ էության հակասում է <<Բարձրագույն և հետբուհական կրթության մասին>>ՀՀ Օրենքին։

Այս խնդրով օրերս պաշտոնական նամակ եմ ուղարկել Բրյուսովի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին»։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը