Ֆեյսբուքով «լայքերի» թվի շեշտակի նվազումը՝ TikTok-ում էջ բացելու պատճառ
copy image url

Ֆեյսբուքով «լայքերի» թվի շեշտակի նվազումը՝ TikTok-ում էջ բացելու պատճառ

Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:30 25-03-2024
Մարտի 19-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ TikTok սոցիալական ցանցում սկսում է «Զրույցներ պետության մասին» շարքը, որի շրջանակներում խոսելու է «պետության, քաղաքացու, ազատության, խաղաղության» և այլ հարցերի մասին։

Նշված ցանցում ՀՀ վարչապետի էջը ունի շուրջ 11 հազար հետևորդ։ Առաջին տեսանյութն այնտեղ զետեղված է 2023 թվականի նոյեմբերի 19-ի ամսաթվով՝ այն ՀՀ կառավարության անունից պատրաստված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին պատմող հոլովակն է։

Նոյեմբեր-դեկտեմբերի ընթացքում Փաշինյանի TikTok-յան նվազ ակտիվությունը կտրուկ բարձրացել է ընթացիկ տարվա փետրվարից՝ երբ սկսել են լայնորեն կրկնատարածել Փաշինյանի գործունեության մասին պատմող պաշտոնական տեսանյութերը։

ՀՀ դե-ֆակտո ղեկավարի TikTok-յան այս բուռն գործունեության արտասովորության բերումով Oragir.News-ը ուսումնասիրել է նաև TikTok ցանցում աշխարհի որևէ այլ երկրի ղեկավարի ներկայացված լինելը։ Պաշտոնական էջ կամ օգտահաշիվ ոչ մի այլ պետության ղեկավար TikTok ցանցում չի վարում՝ Նիկոլ Փաշինյանից բացի։ Օրինակ, Ադրբեջանի նախագահի անունով ցանցում առկա էջն ակնհայտորեն կրում է ծաղրական բնույթ և վստահաբար չի վերահսկվում Ալիևի աշխատակազմի կողմից, մինչդեռ ՀՀ վարչապետի անունից վարվող էջն, ըստ ամենայնի, մանրակրկիտ և խնամքով խմբագրվում է, թեև առանձին տեսանյութերի տակ Փաշինյանին ուղղված վիրավորական մեկնաբանություններն առայսօր չեն հեռացվել։

Ստորև ներկայացնենք TikTok-ի մասին որոշ վիճակագրական տեղեկություններ։ Այսպես, ցանցը Վիքիպեդիայում ներկայացված է, որպես «կարճ տևողության տեսանյութերի ստեղծման և դիտման ծառայություն», որի օգտատերերի 41%-ի տարիքը 16-24-ն է, որոնց 90%-ը ցանց են մտնում ամեն օր։ TikTok-ի ամենահայտնի օգտատերերից են Խաբան (Խաբի) Լեյմը, Չառլի դ՛Ամելիոն, Դենարի Թեյլորը (TikTok-ում ավելի հայտնի է որպես Բելլա Պոռչ), ինչպես նաև հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը և այլոք։

TikTok-ը արգելված է օգտագործել պետությանը պատկանող սարքավորումներից Ամերիկայի Միացյալ նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Ավսրտալիայում, Շվեդիայում, Նորվեգիայում։ Մասնավորապես, TikTok-ը ԱՄՆ Կոնգրեսում հայտարարվել է սոցցանց, որը նեգատիվ ազդեցություն է տարածում, օրինակ՝ «քարոզում է ինքնասպանությունը»։ Ըստ այդմ, քննարկվում է սոցցանցն ԱՄՆ տարածքում արգելելու հնարավորությունը՝ պատճառների թվում առանձնանշելով նաև ցանցի միջոցով իշխանության ներկայացուցիչների տվյալները չինական սերվերներ փոխանցելու փաստը։ Ճիշտ է, Կոնգրես հրավիրված՝ TikTok-ի ղեկավար Չու Շոու Ցզին հերքել է տվյալները չինական սերվերների փոխանցման մեղադրանքը, բայց կոնգրեսականները բավական վճռական են տրամադրված TikTok-ն ԱՄՆ տարածքում արգելելու նպատակադրության մեջ։ Ինչպես գրում է CNN-ը, կոնգրեսականներն ի սկզբանե կանխատրամադրված են TikTok-ի նկատմամբ, հետևաբար Չու Շոուին տված իրենց հարցերին նրա կողմից պատասխանելու ընթացքում նրան բազմիցս ընդհատել են։ Կոնգրեսականներին առանձնապես նյարդայնացրել է TikTok ցանցով դեռահասների ինքնասպանության կոչերի վիճակագրությունը։

Թե ինչու է Նիկոլ Փաշինյանը որոշել նմանօրինակ առանձնահատկություններ ունեցող TikTok ցանցում ևս կրկնողաբար տարածել պետական լրահոսը, ինչպես նաև «քաղաքացիների հետ զրույցներ» ունենալ՝ մնում է միայն կռահել։ Ինչպես նշեցինք, TikTok-ի օգտատերերի զգալի մասի տարիքը 16-24-ն է, և ենթադրելի է, որ ՀՀ վարչապետը նպատակ ունի «ներթափանցել» TikTok-ի օգտատեր երիտասարդ ընտրողների սրտերի խորքը։ Ըստ ամենայնի՝ քարոզչական հնարքները, որոնք նախկինում տարածվում էին Facebook-ով, այժմ լսարանի մոտ հարկ եղած չափերի արձագանք չեն գտնում։ Այսպես, Փաշինյանի ֆեյսբուքյան էջ տեղադրվող գրառումները կամ տեսանյութերը նախկին բազմահազար հավանումների փոխարեն ներկայում ունեն 1-1․5 հազար «լայքեր»։ Իսկ TikTok-յան նյութերի հավանումները թեև դրանից է՛լ անհամեմատ նվազ քանակ ունեն, սակայն դատելով Փաշինյանի կամ նրան սպասարկող մեդիաթիմի աշխատանքից, որ տարվում է TikTok-ում, առաջիկայում ականատեսը կլինենք ինչպես էջի հետևորդների ընդհանուր քանակի, այնպես էլ տեղադրվող նյութերի «լայքերի» քանակի շեշտակի աճին։

Հատկանշական իրողություն է շուրջ 6 տարի իշխանության ղեկին գտնվող Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար այն, որ հանրային կարծիքի վրա ազդեցության լծակների կատարելագործումն է կարևորվում, այլ ոչ թե, օրինակ, երկրի պաշտպանունակության կամ անվտանգային միջավայրի ամրապնդումը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան