Արտաքին 2 տարի առաջ - 09:20 25-03-2024

Երևանում Նովրուզի առթիվ տոնակատարություն է անցկացվել

Իրանական ամանորի՝ Նովրուզի տոնակատարությունը Երևանում գտնվող Իրանի մեծ առևտրային կենտրոնում առանձնահատուկ շքեղությամբ է անցկացվել։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սավաջյանը, Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի ղեկավար Ապասյանը, Սիրիայի, Թուրքմենստանի, Չինաստանի, Ղազախստանի դեսպանները, պրոֆեսորներ և դասախոսներ։ Ներկա էին պարսկերեն ուսումնասիրող իրանագետ ուսանողներ, բազմաթիվ իրանցիներ։

Սկզբում ընթերցվեց Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի Նովրուզի շնորհավորանքի ուղերձը՝ արտերկրում գտնվող հայրենակիցներին, այնուհետև դեսպան Մեհդի Սոբհանիի։

ՀՀ-ում Իրանի դեսպանն ընդգծեց, որ Նովրուզի տոնն արդիական է իրանցիների առօրյայում։ Նրա խոսքով՝ Նովրուզը վերածննդի ամենամեծ տոնն է, դա իրանական մշակույթի բոլոր առասպելների և նշանավոր խորհրդանիշների միակ առեղծվածն է, որը գոյատևել է հազարավոր տարիներ:

«Նովրուզը պարզապես տոն չէ, այլ մեր ննջեցյալների կենդանի ծեսը»,- ացաց նա։

Այս արարողությունից հետո ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սավաջյանը Նովրուզը շնորհավորեց իրանական ամանորը։ Նա ասաց, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, իսկ երկկողմ հարաբերությունները, որոնք հաստատվել են փոխադարձ վստահության և հարգանքի մթնոլորտում, եղել և կան շարունակական։

Հանդիսության ընթացքում Նովրուզի պատմության ու փիլիսոփայության մասին խոսեց նաև իրանագետ, Օրբելի հետազոտությունների ինստիտուտի անդամ Ժանա Վարդանյանը։

Այս արարողության ավարտին իրանական ավանդական երաժշտության մի քանի գեղեցիկ կտորների կատարվեց «Հանանե» երաժշտական ​​խմբի արտիստների կողմից, որն ուրախություն և երջանկություն պարգևեց մասնակիցներին։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել