Ներքին 2 տարի առաջ - 12:33 24-03-2024

Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնից դուրս գրված տղան դանակահարել է իր հարևան մայր ու աղջկա. մայրը մահացել է. shamshyan.com

Այսօր՝ մարտի 24-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խորեն Խաչատրյան 1 նրբանցքի տներից մեկում դանակահարված 2 քաղաքացի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դեպքի վայրից դանակահարված 2 քաղաքացու, որոնց առաջինն օգնության են հասել հարևաններն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և խոհանոցային դանակ, որն ըստ նախնական տեղեկությունների հանցագործության գործիքն է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները նշված փողոցի բնակիչներ 64-ամյա Լիլյա Ղ.-ն է և 33-ամյա Աննա Մ.-ն։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ վիրավորները մայր ու դուստր են, իսկ նրանց դանակահարել է հարևանը՝ Տիգրան Մ.-ն, ով օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները չգիտես ինչու նրան բաց են թողել։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից քննչական բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մայրը գիտակցության չգալով մահացել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում