Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:22 23-03-2024

Կոտայքի մարզում «Սևանի գաղութի» մոտ Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կան վիրավորներ. shamshyan.com

Մարտի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Սևանի գաղութի» հարևանությամբ, Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Դ. Սարգսյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս, ըստ նախնական տեղեկությունների, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Վթարի հետևանքով Դ. Ս.-ն, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 27-ամյա Ա. Խ.-ն և 28-ամյա Դ. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում