Մամուլ 2 տարի առաջ - 08:28 23-03-2024

Առողջապահության փոխնախարարի որդին առողջական հիմքով ազատվել է ծառայությունից․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Իշխանության ներկայացուցիչները, որոնք մերժում էին խնամի-ծանոթ-բարեկամ թեզը, տարեցտարի ավելի են արմատավորում իրենց մեջ այն՝ առավել սոսկալի դրսեւորումներով։

Այս անգամ շարքը համալրում է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Լենա Նանուշյանը, օգտվելով իր պաշտոնի բերումով ընձեռնված հնարավորություններից, որդու առողջական վիճակի վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր է հավաքել, որ փոխնախարարի որդին ազատվել է զինծառայությունից։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունները ճշտել հենց Նանուշյանից: Կապ հաստատեցինք փոխնախարար Նանուշյանի հետ, սակայն վերջինս, տեղեկանալով՝ ով է զանգահարողը, ասաց, որ դասի է Ամերիկյան համալսարանում, խնդրեց զանգահարել մի փոքր ուշ։

Փորձեցինք ավելի ուշ կապվել, Նանուշյանն այլեւս չպատասխանեց զանգերին։

Փորձեցինք առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանից ճշտել մեր ունեցած տեղեկությունները, որն էլ մեզ պատասխանեց հետեւյալը. «Ես վստահ եմ՝ գիտեք` բժշկական գաղտնիքի մասին սահմանումը, օրենքի կետը։ Ես իրավահարգ եմ։ Այս հարցը նախարարի կամ նախարարության գործառութային հարց չէ, չեմ կարող մեկնաբանել։ Բայց թե ունի առողջական խնդիր կամ չունի, ապա դա համարվում է բժշկական գաղտնիք»:

Այդպես էլ չկարողացանք մեր ունեցած տեղեկության վերաբերյալ հենց փոխնախարարից մեկնաբանություններ ստանալ: Այն, որ նա թաքնվեց լրագրողից, խիստ մտահոգիչ է եւ ամրացնում է այն միտքը, որ առողջապահութան փոխնախարարի որդին բանակից ազատվել է առողջության հիմքով, որի մանրամասները չենք հրապարակում՝ հարգելով մարդու անձնական տվյալների պահպանման անհրաժեշտությունը եւ բժշկական գաղտնիքը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում