Ներքին 2 տարի առաջ - 23:30 22-03-2024

Ոստիկանները հայտնաբերել են Յուրի Մինասյանին ծեծելով մահ պատճառած «Բեսլան» մականվամբ հետախուզվողին. shamshyan.com

Այսօր՝ մարտի 22-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Քեզ չի փրկի անգամ անձրևանոցը» անվանումը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ,օպերացիան ղեկավարել է ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը ու այն իրականացվել է Ալիխանյան փողոցում։ Ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից ՀՀ Քր․ օր․-ի 166 հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 15-րդ կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, նախկինում դատված Երևանի բնակիչ 30-ամյա Հարություն Մկրտչյանը, ով ավելի ավելի շատ հայտնի է կոմիտասցի «Բեսլան» կամ «Բացիլ Հարութ» մականվամբ կերպարանափոխված, անձրևանոցով գտնվում է Ալիխանյան փողոցում։

Ոստիկանների օպերատիվ ժամանման արդյունքում Հ․ Մկրտչյանը չի կարողանում խույս տալ ոստիկաններից և տեղում բռնվում է, ինչից հետո նրան տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջինս հետախուզվում է Երևանում հայտնի տնտեսագետ, մարկետոլոգ Յուրի Մինասյանին դաժան ծեծի ենթարկելով մահ պատճառելու մեջ։

Վերջինս ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, քանի որ նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշում է դատարանը կայացրել դեռ օրեր առաջ, երբ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան, ինչը դատարանը բավարարել էր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից