Մշակույթ 2 տարի առաջ - 21:00 22-03-2024

Եթե մի օր նրան գտնեք, կբերեք ինձ մոտ, թող էնտեղ կողքիս լինի, միասին լինենք․ Հովհաննես և Արտիկ Թումանյաններ

Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հիշատակի օրն է։ Իր կյանքի ընթացքում Թումանյանը բազմաթիվ անողոք հարվածներ է ստացել։ Բայց նրա առողջությունն անդառնալիորեն խարխլվեց ավագ որդու՝ Արտիկի մահից հետ։

Արտավազդի կորստի հետ չհաշտված Թումանյանը մինչև իր կյանքի վերջն սպասել է որդուն` թաքուն հույս փայփայելով, որ մի օր նա ի վերջո կգա… Անլուր ցավն իր հոգում անթեղած բանաստեղծը երկրային կյանքին հրաժեշտ տալուց առաջ պատգամել է յուրայիններին` խնդրելով. «…Իսկ եթե մի օր նրան գտնեք, կբերեք ինձ մոտ, թող էնտեղ կողքիս լինի, միասին լինենք: Չէ՞ որ նա ինձ համար ամենաթանկն է…»: Թումանյանի համար բոլոր զավակներն էին թանկ, բայց բազմաշնորհ ու տաղանդավոր որդու վադաժամ և ողբերգական կորուստը զավակապաշտ հոր համար բաց վերք էր…



Արտավազդը սովորել է Թիֆլիսի Լիսիցյան պանսիոնում, ապա Ներսիսյան դպրոցում և նկարչության ու քանդակագործության ուսումնարանում, որտեղ կերպարվեստի առաջին դասերն է առել նկարիչ Եղիշե Թադևոսյանից: Ուսանել է նաև Մոսկվայում` Կելինի նկարչական ստուդիայում: Արտավազդը բացառիկ շնորհներով օժտված տաղանդաշատ երիտասարդ էր՝ հրաշալի նկարում էր, գրում էր պիեսներ, բանաստեղծություններ, արձակ գործեր, հանդես գալիս արվեստաբանական հոդվածերով: Հովհաննես Թումանյանը յուրահատուկ վերաբերմունք է ունեցել Արտիկի նկատմամբ՝ տեսնելով նրա մեջ իր գործը շարունակողին: Հայ ժողովրդի համար ծանրագույն ժամանակահատվածում, 1918-ի սկզբին, Արտավազդը կամավոր մեկնեց Արևմտյան Հայաստան՝ դառնալով Վան քաղաքի պարետը։



Նա մեծ բարեխղճությամբ է կատարել իրեն վստահված աշխատանքը. ապահովել է հայ գաղթականներին սննդով, բուժօգնությամբ, բացել ժամանակավոր կացարաններ, հիվանդանոցներ: Արտավազդը նույնիսկ կռվի դաշտում էր ոգեշնչվում հայրենի երկրի վեհաշուք պատկերներով: Քրոջը՝ Նվարդին, 1916թ. մարտի 2-ին գրում էր. «Ապա թե իմանաս ի՜նչ գեղեցիկ, սրբազան վայրերում եմ անցել. բավական է տամ Ավարայրի դաշտի անունը…ի՜նչ սքանչելի է…»:

Իր մեկ այլ նամակում Արտավազդը գրում է. «Մայրիկ ջան, էստեղի դրությունը բավականին խախուտ է: Երեկ գիշերվանից Ոստանում արդեն հրաձգություններ սկսվեցին: Դրությունը շատ անորորշ է…նահանջը անխուսափելի է, եվ շա՜տ վատ նահանջ կլինի…»:

Հիրավի, նահանջն անխուսափելի էր: 1917թ. աշնանը ռուսական զորքերը վերջնականապես հեռացան Վանից: Հայկական փոքրաթիվ ինքնապաշտպանական ջոկատները փորձում էին կազմակերպել կիսաքանդ Վանում մնացած հայ բնակչության պաշտպանությունը: 24 -ամյա Արտավազդը զոհվում է 1918թ. ապրիլին՝ Վանից հայ բնակչության երկրորդ նահանջի ժամանակ՝ վերջնապահ փոքրաթիվ խմբի կազմում:



Բանաստեղծն զգացել է որդու մահը․ «Արտիկս ընկավ»,- ասել է։ Արտիկի նահատակությունը մեկընդմիշտ ընկճեց Թումանյանին։

Անասելի ծանր օրեր ապրեց Թումանյանը: Մանավանդ որ նա արդեն հասցրել էր կորցնել իր երկու եղբայրներին՝ Արտաշեսին և Ռոստոմին:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից