copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:51 22-03-2024

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշման համաձայն՝ Ավանեսյանը 2024 թվականի մարտի 25-29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։

Անահիտ Ավանեսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։