Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:19 22-03-2024

Նիկոլը տնվոր է․ եկեք միավորվենք․ զոհված զինծառայողի հոր կոչը

Ապարան խոշորացված համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպից շուրջ 10 օր անց «Որդիների կանչ» ՀԿ անդամ, 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, այցելել է նույն դպրոց՝ տեսնելու հերոսներին նվիրված Փառքի անկյունները։

Ի տարբերություն նախորդ այցի, Արա Ռոստոմյանն այս անգամ Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոց այցելել էր միայնակ։

Դպրոցից դուրս գալուց հետո Արա Ռոստոմյանը Oragir.News-ի հետ զրույցում ներկայացրեց իր այցի նպատակը․

«Մեր նպատակն է հերոսներին լուսաբանելը, տեսնել՝ դպրոցներում Փառքի անկյունները տեղում են, թե ոչ։ Քանի որ Շաքրո Մհոյանի անվան դպրոցի տնօրենը չցանկացավ, որ լուսաբանենք ու փառաբանենք տղաներին՝ մենք կսպասենք եզդիաբնակ նահատակված տղաների ծնողների արձագանքին, թող դիմեն մեզ՝ մենք պատրաստ ենք գալ»։

Անդրադառնալով ժամանակին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքին, թե «Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանինքն է», զոհված զինծառայողի հայրն ասաց, որ Փաշինյանը Հայաստանում տնվորի կարգավիճակում է, ապա ընդդիմությանը համախմբման կոչ արեց․

«Ուզում եմ կոչ անել ընդդիմադիր գործիչներին՝ Հայաստանը մեր տունն է, Նիկոլ Փաշինյանը այստեղ տնվորի կարգավիճակով է։ Եկեք միավորվենք և պինդ կանգնենք մեր հողի վրա, և այս տնվորները շատ արագ կհեռանան»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ զոհված զինծառայողներիծնողները ուղևորվել էին Ապարան խոշորացված համայնքի մի քանի դպրոցներ, որպեսզի տեսնեին նահատակված զինծառայողներին նվիրված Փառքի անկյունները, սակայն, 4 դպրոցներից միայն մեկում էին թույլ տվել ներս մտնել, մյուսներում ասել էին՝ լիազոր մարմնից հարհանգ ունեն, որպեսզի նրանց արգելեն մուտք գործել հաստատության շենք։

Մանրամասները՝ տեսանյությում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ