Ներքին 2 տարի առաջ - 14:08 22-03-2024

Նարեկ Սամսոնյանի ձերբակալման տեսանյութի առնչությամբ ՄԻՊ հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն

Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն, հայտնում են ՄԻՊ-ից։

Ուսումնասիրության շրջանակում Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել և այս պահին Պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում: