Մամուլ 2 տարի առաջ - 08:37 22-03-2024

Կյանքը՝ օկուպացված Ստեփանակերտում. խանութներ են բացել, հյուրեր են ընդունում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

Օկուպացված Ստեփանակերտում այժմ մոտ 500 ադրբեջանցի է ապրում՝ հիմնականում զինվորականներ, քաղաքի աղբահանությամբ զբաղվողներ, շինարարներ, ոստիկաններ, որոնք հետեւում են քաղաքի մաքրությանը, քանի որ Ալիեւը սկսել է հաճախ պատվիրակություններ տանել Ստեփանակերտ, շրջայցեր կազմակերպել եւ այլն։ Արցախում մնացած մեր հայրենակիցները պատմում են, որ քաղաքում այս պահին 70 բնակարան է կարգի բերվում, որ ադրբեջանցի որոշ ընտանիքներ տեղափոխվեն իբր «իրենց տներ»։

Ստեփանակերտում արդեն խանութ է բացվել, բենզինի լցակայաններ են տեղադրվել: 1 լիտր բենզինը վաճառվում է Հայաստանի գներից կրկնակի էժան՝ 190-200 դրամին համարժեք ադրբեջանական մանաթով: Ստեփանակերտում մնացած արցախցիներից յուրաքանչյուրին Կարմիր խաչը 2 հարյուր դոլարին համարժեք գումար է ամսական տրամադրում, որ հոգան իրենց կարիքները:

Հիշեցնենք, որ ընդամենը 17-20 արցախցի է մնացել Ստեփանակերտում: Արցախի մայրաքաղաքում վերջին շրջանում ինտերնետ կապի խնդիր կա, եւ նրանք դժվարությամբ են կապվում Հայաստանում գտնվող ազգականների հետ։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից