Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 07:23 21-03-2024

Դատավորների ժողովը թեժ է լինելու. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եղբայրը կրկին առաջադրվել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Դատական համակարգը մարտի 29-ին կրկին հավաքվելու է՝ կարեւոր ժողովի։ Մասնավորապես՝ ընտրելու են ԲԴԽ դատավոր անդամ, որտեղ միակ թեկնածուն դատավոր Վազգեն Ռշտունին է, եւ նա, ըստ դատական համակարգի, միաձայն էլ կանցնի։ Բացի այդ, ժողովին ընտրելու են ՍԴ թեկնածու, ինչպես նաեւ դատավոր Սերգեյ Մարաբյանի հրաժարականից հետո թափուր է մնացել Դատավորների ընդհանուր ժողովի՝ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Ասել է թե՝ ժողովը թեժ է լինելու։ Սակայն, դատական համակարգում կարծում են, որ «կռիվը» տեղի կունենա ՍԴ թեկնածուի ընտրության ժամանակ։

Բանն այն է, որ ՍԴ դատավոր դառնալու համար իր թեկնածությունն է կրկին առաջադրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եղբայրը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանը, ինչպես նաեւ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր դառնալու համար դիմել էին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, որը մի քանի ամիս առաջ էր ԲԴԽ-ից գնացել ու ԱԺ-ում ընտրվել Վճռաբեկ դատարանի դատավոր. դատավորները նրան չընտրեցին եւ 158 ձայն բաշխեցին Դավիթ Բալայանին, սակայն, Բալայանին ՔՊ-ն չընտրեց: Տեսնենք, թե այս անգամ դատական համակարգը ինչպե՞ս կքվեարկի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան