Ուղիղ եթեր
Հայ ժողովրդի հաստատակամությունը Նիկոլին չի թողնի կործանել երկիրը
copy image url

Հայ ժողովրդի հաստատակամությունը Նիկոլին չի թողնի կործանել երկիրը

Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:29 19-03-2024
Ուղիղ կես տարի առաջ գլխիվայր շուռ եկավ Արցախի կյանքը։

Անցել է 6 ամիս, երբ թշնամին օրը ցերեկով սկսեց լայնածավալ հարձակում, որի հետևանքով զոհվեցին հարյուրավոր զինծառայողներ, դատարկվեց Արցախը․․․

Ապաստանեցինք Մայր Հայաստանում։ Հայաստանը Նիկոլ Փաշինյանը կամ իր վարչախումբը չէ․ հայ ժողովուրդը տեղավորեց իր արցախյան բեկորներին ինչպես կարող էր, ինչի համար երախտապարտ ենք։

Այս ողբերգական ժամանակաշրջանում գտնվելով Հայաստանի Հանրապետությունում՝ մեր աչքերով տեսանք այն հակահայ պահվածքը, որ դրսևորում են գործող իշխանությունը և նրա կամակատարները՝ անխնա հանձնելով հենց իրենց կողմից «մնացորդ» դարձած Հայրենիքը։

Հայաստանի գործող կառավարությունը միայն ունակ է տուժելու իր քաղաքացուն՝ ա՛յն մարդուն, որը «տուգանքի մատերիալ» չէր, երբ պետք էր սիրաշահել, իսկ հիմա ամենահնարավոր վնասներն են պատճառվում բոլորիս՝ թե՛ ՀՀ քաղաքացիություն ունեցողին, թե՛ «ճամփորդական փաստաթուղթը» փախստականի վկայականի հետ ներկայացնողին․․․

Արցախում գտնվելու հատկապես մեր վերջին տարում, երբ ծանրագույն փորձություններն իրար հերթ չտալով՝ թափվում էին մեզ վրա, երբեք կենցաղայինը մեր հերոսների պատգամիցչկարևորեցինք․․․ Մենք պայքարեցինք մեզ պաշարած թշնամու դեմ՝ ինչով հնարավոր էր, անգամ՝ ինչով անհնար էր։

Երբ իշխող խմբի անդամները դեռ այն ժամանակ ասում էին՝ «հանուն 120 հազարի, չպետք է 3 միլիոնին զոհաբերենք»՝ այս անբարոյական և կործանարար բանաձևը նրանց հաջողվեց կենսագործել, և հիմա սկսվել է նոր մասնատումների շարքը, որն ուղեկցվում է արդեն «քեզ պատկանողը ստանալու համար պետք է տաս այն, ինչ չի պատկանում» կարգախոսով։

Պետք է առմիշտ յուրացնել առանցքային ճշմարտությունը՝ «ուժն է ծնում իրավունքը»։ Եվ եթե ենթարկվես Նիկոլ Փաշինյանի որոշմանը, ուրեմն նա քեզ համոզելու է, որ թույլ ես և ողջ մնալու, թվացյալ «խաղաղության» հասնելու համար պետք է հա՛ զիջես․․․

Մենք կորցրինք Արցախը, բայց դեռ կարող ենք չշրջել մեր պատմության վերջին էջը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

19:00 Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են
22:21 Հայաստանում մարիխուանան պետք է օրինականացնել. Ալեն Սիմոնյան
12:03 Ամերիկացի տղամարդը 20 տարի միտումնավոր ենթարկել է իրեն աշխարհի ամենամահացու օձերի խայթոցներին. BBC
11:13 Մոսկվայում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև՝ Հայաստանին նսեմացրին․ Ոսկան Սարգսյան
23:14 Տո շա՛ն տղա, իրար հետ պայքարել եք, հմի պատերազմում ե՞ք. պատերազմի վետերան 
23:38 20 թ. նոյեմբերի 9-ին «դժոխքում» էինք, ասեցի՝ գնամ, ընկնեմ ում ոտքերը հնարավոր է, որպեսզի կանգնեցվի պատերազմը. Ալեն Սիմոնյան
22:44 Հայրենական պատերազմում հայերը մեծ ներդրում ունեն, սա նաև մեր հաղթանակն է. գյումրեցի
22:35 ՀՀ-ն նպատակահարմար չի համարել զորախումբ ուղարկել Մոսկվա. Նազելի Բաղդասարյան
22:07 Մանկական այգու գերեզմանը․ գնդապետ Սիմոն Զաքյանի պատմությունը
22:30 Աստված տա` հաղթանակ լինի, ամբողջ ժողովրդով զինվորական շքերթ անենք․ հարցում