Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:35 19-03-2024

Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․ «Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ. մարտի 19-ին՝ ժամը 05:40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 207-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել Վայոց Ձորի մարզի 38-ամյա բնակչի կողմից վարած «VAZ 21063» մակնիշի և Սյունիքի մարզի 39-ամյա բնակչի կողմից վարած «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման պատճառով «VAZ 21063» մակնիշի ավոմեքենայում բռնկվել է հրդեհ, որի հետևանքով վերջինիս վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Սիսիանի բժշկական կենտրոն, իսկ 4 ուղևորները՝ նրա 35-ամյա կինը, 11-ամյա որդին, կնոջ 68-ամյա հորեղբայրը և վերջինիս 67-ամյա կինը, ստացած այրվածքներից տեղում մահացել են:

Նշված ողբերգական դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների և դիակների զննություններ, նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։

Դեպքի հանգամանքները պարզելուն ուղղված հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում վթարի և ավտոմեքենայում հրդեհի առաջացման պատճառները և այլ հանգամանքները պարզելու նպատակով։

Բուժօգնության տեղափոխված վարորդի առողջական վիճակը գնահատվում է բավարար»։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում