Ներքին 2 տարի առաջ - 15:30 18-03-2024

Երկկողմ հանդիպումներ ՀՀ և ԱՄՆ-ի միջև

Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի (TIFA) հերթական նիստի անցկացման նպատակով ՀՀ պատվիրակության Վաշինգտոն այցի (մարտի 7-8) շրջանակներում տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ ԱՄՆ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։

Պատվիրակությունը գլխավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պարտականությունները կատարող Ռաֆայել Գևորգյանը։

Կայացել են հանդիպումներ ԱՄՆ պետական դեպարտամենտի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԱՄՆ գյուղատնտեսական, ֆինանսների և առևտրի դեպարտամենտների, վերջինիս կազմում գործող Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի, ինչպես նաև՝ Ամերիկյան երկրների կազմակերպության, ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվել են ինչպես Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի նիստի օրակարգում ներառված հարցերը, այնպես էլ ՀՀ և ԱՄՆ միջև տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։

Յուրաքանչյուր հանդիպման արդյունքում ձևավորվել է հստակ գործողությունների ծրագիր, որը նպաստելու է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև գործընկերային հարաբերությունների խորացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ տնտեսության տարբեր ոլորտներում։

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները նախանշված բոլոր ուղղություններով։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց