Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:06 15-03-2024

Երկիրը ոտ առել, կերթա, Նիկոլը դպրոց կփակե, ակադեմիական քաղաք կստեղծե. սահմանամերձ գյուղի բնակիչ

Արդեն մի քանի օր է՝ Oragir.News-ին դիմում են Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցների ծնողներ, ովքեր ԿԳՄՍ նախարարության որոշման տրամաբանությունը չեն հասկանում։ Խոսքը մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները հարևան համայնքների դպրոցների հետ միավորելու որոշման մասին է։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի ամբողջ տարածքում՝ 232 դպրոցների միավորմամբ:

Դրանք առավելապես տարածվում են սահմանապահ գյուղերի վրա: Շիրակի մարզում այդպիսի դպրոցների թիվը 48 է: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականներին: Թեև ժամանակ դեռ կա, բայց Թուրքիայի հետ սահմանակից գյուղի բնակիչները անհանգստանում են, որ կառավարությունը միտումնավոր դատարկում է գյուղերը։

Oragir.News-ի հետ զրույցում Մեղրաշատի միջնակարգ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչ Լիլիթ Մխիթարյանն ասում է, որ Մեղրաշատ գյուղն ունի 100 տնտեսություն: Դպրոցում էլ այս պահին 63 աշակերտ է ուսանում: Նրա խոսքով՝ ի տարբերություն հարևան Բյուրակնի, ուր պատրաստվում են տեղափոխել իրենց դպրոցը, իրենց գյուղում գազ կա: Դպրոցը նույնպես գազիֆիկացված է: Առկա են ուսման համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ մարզադահլիճ, ճաշարան, ֆիզիկայի ու քիմիայի լաբորատորիաներ, «Արմաթ» լաբորատորիա:

Ուսուցչի խոսքով՝ շատ մտահոգող որոշում է, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն կայացրել է:

Մեղրաշատի բնակիչներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասում է, որ իշխանությունները հատուկ են անում, որպեսզի սահմանամերձ գյուղերը դատարկվեն։

«Էս երկրի մեջ էլ ուրիշ հարց չկա, մնացել է սահմանամերձ գյուղերի դպրոցները փակելը։Ես չեմ հասկնա ինչ կենեն, ինչ գուզեն, բայց շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ միտումնավոր, ծրագրված կդատարկեն գյուղերը։ Չնայած ես էլ հեչ բանից չեմ զարմանա... Սաղ Արցախը տվեց ով ինչ էրավ, մշարդիկ չեն էլ հիշե։ Մե օրմ էլ Շիրակի մարզի էս գյուղերը աչքին դժբախտ ու դժգույն կերևան։ Շատ ամոթ է, երկիրը ոտ առել կերթա, Նիկոլը դպրոց կփակե, ակադեմիական քաղաք կստեղծե»,-ասում է սահմանամերձ Մեղրաշատ գյուղի բնակիչ 47-ամյա Սամվել Հակոբյանը։

Մեզ հետ զրույցում գյուղացիները իրենց անհանգստությունն են արտահայտում, նրանք համոզված են, որ իշխանության կողմից հրամցված օպտիմալացում բառը միշտ հակառակ արդյունքն է ունենում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից