Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:32 15-03-2024

Լավ է` մանկական հանրագիտարանի վրա չեք հիմնվում ՀՀ տարածքային ամբողջականության հարցում․ Գեղամ Մանուկյան

Մեր երկրի ամենակարևոր բաներից մեկի՝ տարածքային ամբողջականության նկատմամբ այս իշխանության լրջության մակարդակը Նիկոլ Փաշինայանի ասած սովետական հանրագիտարանն է, լավ է մանկական հանրագիտարանից չեք օգվել։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Երկու մարդ 1 սմ հողի հարցով գնում են բոլոր դատական ատյաններով, շատերը գալիս պատգամավորների հետ են հանդիպում, փորձում են իրենց իրավունքներն ատամներով պաշտպանել։ Հիմա ՀՀ-ի տարածքային ամբողջականության հարցն է, թեկուզ 1 սմ հողակտորի հարցն է, ուզում եմ հասկանալ՝ ինչպես եք կրավորականություն դրսևորում։ Ժամերով կարելի է խոսել սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովի մասին, օրինակ, թե ինչպես դա արեց Հայաստանը Վրաստանի հետ, տարիներով վիճել է, թե որ քարտեզի հիման վրա պետք է արվի։ Եկավ այս իշխանությունը, միանգամից ասաց Ալմա Աթա ու ամեն ինչն Ալմա Աթայից դուրս տալիս եմ։ Լավ, եթե 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով եք սահմանագծումն անում, բա Սյունիքում Վաղարշակ Հարությունյանի «կոտրած» ձեռքով ստորագրած փաստաթղթով ո՞նց GPS համակարգով ամբողջ սահմանի երկայքնով սահմանագծումն արեցիք։ Մեզ էլ համոզում էիք, որ Էյվազլին Ադրբեջանինն է»,- ասաց Մանուկյանը։

Արձագանքելով՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ ՀՀ ոչ մի պաշտոնյա չի բանակցում և չի կարող բանակցել ՀՀ-ին պատկանող որևէ տարածք այլ երկրին հանձնելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ տարածքի 29,800 քկմ-ն, որի մասին ասվել էր Շառլ Միշելին, կլորացրած թիվ է և կա ուրիշ թիվ՝ 29,743 քկմ-ն, որը ֆիքսված է խորհրդային հանրագիտարանների վերջին հրատարակության մեջ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում