Ներքին 2 տարի առաջ - 21:00 14-03-2024

Արքության տիտղոս է շնորհվել Մեծի Տանն կաթողիկոսության եպիսկոպոսներին

Մակար, Սիփան, Մեսրոպ և Թորգոմ եպիսկոպոսները արժանացել են «Արքության» տիտղոսի։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն կաթողիկոսության մամուլի ծառայությունից․

«Հինգշաբթի, 14 Մարտ 2024-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ տեղի ունեցած Ազգային Կեդրոնական վարչութեանց Կրօնական ու Քաղաքական ժողովներու խառն նիստի աւարտին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը արքութեան տիտղոս շնորհեց

- Բերիոյ Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարեանին,

- Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սիփան Եպս. Քէչէճեանին,

- Արաբական Միացեալ Էմիրութեանց, Քաթարի Եւ Շրջակայից Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Սարգիսեանին եւ

- Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Թորգոմ Եպս. Տօնոյեանին։

Վեհափառ Հայրապետը բարձր գնահատելով իրենց թեմերէն ներս առաջնորդ սրբազաններուն նուիրեալ ծառայութիւնը՝ անոնց շնորհեց արքութեան տիտղոս՝ շեշտելով, որ յիշեալ պարգեւատրումը միայն գնահատանքի արտայայտութիւն չէ, այլեւ առաւել խթան վերանորոգ նուիրումով շարունակելու մեր ծառայութիւնը մեր ժողովուրդին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում