copy image url
Արտաքին Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 18:30 14-03-2024

Եռակողմ պայմանավորվածությունների երաշխավորը ՌԴ-ն էր. Ֆրանսիան դրանք չեղարկելու հնարավորություն չուներ

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նախօրեն հայտարարել էր՝ Ֆրանսիան թույլ չի տալիս իրագործել եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ըստ նրա՝ Ֆրանսիան չի կարող Հայաստանի համար հուսալի գործընկեր լինել, քանի որ աֆրիկյան մի շարք պետությունների հետ պաշտպանության ոլորտում ունենալով պայմանագրային պարտավորություններ՝ Ֆրանսիան անհրաժեշտ պահին դրանք չի կատարել:

Oragir.News-ը քաղաքագետ Արմեն Վարդանյանից հետաքրքրվեց, թե ինչպես կարող է Ֆրանսիան թույլ չտալ, որ եռակողմ պայմանավորվածություններն իրագործվեն։ Վարդանյանը զավեշտալի որակեց Զախարովայի հայտարարությունը՝ շեշտելով, որ Ֆրանսիան եռակողմ հայտարարությունները չեղարկելու ոչ մի ազդեցություն ու հնարավորություն չունի, քանի որ դրանք բացառապես Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի դաշտում էին։

Քաղաքագետը նկատում է, որ եռակողմ պայմանավորվածությունների իրագործման երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն էր, որի թողտվությամբ Ադրբեջանը կարողացավ փակել և 9 ամիս փակ պահել Լաչինի միջանցքը, չնայած այն պետք է գտնվեր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ Նա հիշեցրեց, որ դրանց հետո կրկին ռուսական կողմի թողտվությամբ Ադրբեջանն Արցախի հայությանն էթնիկ զտման ենթարկեց, իսկ ռուս խաղաղապահները կրկին ոչինչ չձեռնարկեցին։

«Այսքանից հետո եռակողմ պայմանավորվածությունների չիրագործման մեջ Ֆրանսիային մեղադրելը պարզապես ծիծաղելի է։ Ամեն անգամ ռուսական կողմն իր սխալների ու դավաճանության մեղքը բարդում է կա՛մ Հայաստանի իշխանությունների, կա՛մ Արևմուտքի վրա։ Սա նոր գործելաոճ չէ, այն վաղուց կիրառվում է, և չպետք է զարմանալ Մարիա Զախարովայի նմանատիպ հայտարարությունների վրա»,- ասաց նա։

Արմեն Վարդանյանը համաձայնեց մեր այն դիտարկման հետ, որ նման հայտարարություններն առավելապես քարոզչական նպատակներով են կատարվում։ Նա ուշադրություն հրավիրեց նաև Զախարովայի երեկվա այն հայտարարության վրա, ըստ որի՝ եվրոպացի դիտորդները եկել են Հայաստան՝ հայ-ադրբեջանական սահմանին Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի վերաբերյալ հետախուզական տվյալներ են հավաքագրում.

«Պարզապես ծիծաղելի է և սթափ ուղեղով անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող են անզեն, հեռադիտակներով զինված դիտորդները Ռուսաստանի վերաբերյալ Ջերմուկում կամ հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածում հետախուզական տվյալներ հավաքագրի»։

Հարցին, թե կոնկրետ որ եռակողմ պայմանավորվածության տապալման մեջ է Զախարովան Ֆրանսիային մեղադրում, մեր զրուցակիցը նշեց՝ միգուցե Մոսկվան ծանր է տանում, որ չի ստացել իր ցանկացած այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը պետք է վերահսկվեր ռուս սահմանապահների կողմից։

«Իրականում Հայաստանի իշխանությունների հանդեպ Ռուսաստանի մեղադրանքները բացարձակապես ոչ մի հիմք չունեն, Ռուսաստանն իրեն այդ պայմանավորվածությունների կատարման հարցում երաշխավոր չի դրսևորել, որի մասին միայն ՀՀ իշխանությունները չեն խոսում։ Նույն Եվրոպական միության պաշտոնյաները, այդ թվում Ժոզեպ Բորելը հստակ հայտարարեց, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի էթնիկ զտման մեղավորը ռուսական կողմն է, հենց վերջինիս թողտվությամբ է այդ զտումն իրականացվել, ինչը բացարձակ ճշմարտությունը է»,- շեշտում է Վարդանյանը։

Քաղաքագետը հավելեց, որ ռուսական կողմը ՀՀ իշխանություններին մի քանի անգամ խոստացել է, որ թույլ չի տա Լաչինի միջանցքը փակել, սակայն դրանցի հետո այն փակվեց և պարզ դարձավ, որ դա տեղի է ունեցել ՌԴ-ի թողտվությամբ և վերջինիս հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևանքով։ «Հետո տեղի ունեցավ Արցախի էթնիկ զտումը և այլն։ Իրենք բոլոր հարցերում Հայաստանի թիկունքում պայմանավորվում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ, իսկ վերջում մեղքը բարդում կա՛մ Հայաստանի, կա՛մ Արևմուտքի վրա»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:45 Ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր․ մանրամասներ 7-րդ դասարանի աշակերտուհու մահվան դեպքի մասին
10:28 «Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կին է հոսպիտալացվել. shamshyan.com
23:27 Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է․ համագյուղացիները փորձել են հաշվեհարդար տեսնել․ shamshyan.com
13:48 ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն իրազեկման երթ է անում ՀՀ բուհերում. ՈւՂԻՂ
13:00 Պատրաստվեք, գալիս են․ ի՞նչ է նշանակում «Արևմտյան Ադրբեջան»
11:49 Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
23:54 Մենք հիմա սահմանազատում են ՀՀ սահմանը․ Կիրանցը սահման չունի․ Նիկոլ Փաշինյան
22:36 Սահմանազատումն սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային տեղերից, որպեսզի իրադրությունը պահենք մաքսիմալ կառավարելի
17:45 Գլխիդ դուխով-ը ջնջի, գրի՝ դեբիլ. Պարույր Հայրիկյան
23:48 Վարչապետը հրաժարվեց մեկնաբանել Հայ առաքելական եկեղեցու ներգրավվածությունը գործընթացին

Ձեզ գուցե հետաքրքրի