Մամուլ 2 տարի առաջ - 07:52 14-03-2024

Թավշյահեղափոխականների օրոք կոռուպցիան ոչ միայն արմատախիլ չի արվել, այլ նաեւ սահուն կերպով ծաղկում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Հայաստանում հիմա չկա կոռուպցիա. ես կարող եմ դա ասել, քանի որ այժմ Հայաստանում հակակոռուպցիոն մթնոլորտ է»,- 2018թ.-ին՝ իշխանության գալուց անմիջապես հետո, ռուսական լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում նման բարձրագոչ հայտարարություն էր արել Նիկոլ Փաշինյանը:

Արդեն տարիներ անց՝ հենց իր թիմակիցների մասնակցությամբ տեղի ունեցած կոռուպցիոն աղմկահարույց բացահայտումներից հետո, Փաշինյանն ուղղել էր ինքն իրեն՝ կոնկրետացնելով, թե Հայաստանում համակարգային բնույթի կոռուպցիա չկա: Այս մասին էլ նա հայտարարել էր 2023թ.-ի մարտին տված իր ասուլիսում:

Իսկ ի՞նչ են ասում փաստերը:

Չնայած Փաշինյանը տորպեդահարում է հանրությանը կոռուպցիան արմատախիլ անելու իր թեզով, բայց միջազգային տարբեր կազմակերպությունների հրապարակած տվյալները, ինչպես նաեւ մամուլում տեղ գտած հրապարակումները հակառակն են փաստում. թավշյահեղափոխականների օրոք կոռուպցիան ոչ միայն արմատախիլ չի արվել, այլ նաեւ սահուն կերպով ծաղկում է:

Այսպիսով, Հայաստանը, ըստ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հրապարակած՝ «Կոռուպցիայի ընկալումների» 2023 թվականի վարկանիշի, 180 երկրի շարքում 47 միավորով զբաղեցրել է 62-րդ տեղը՝ 2022թ.-ի համեմատ բարելավելով իր դիրքը մեկ հորիզոնականով:

Հայաստանում կոռուպցիոն զարգացման փաստող ամենաթարմ օրինակը «Սիվիլնեթ»-ի եւ OCCRP-ի հետաքննության բացահայտումն էր, որը վերաբերում էր «Քաղաքացիական պայմանագրի»՝ 2022թ.-ի նվիրատվությունների թեմային։ Հրապարակման համաձայն՝ 2022թ.-ին ՔՊ-ին միլիոնավոր դրամների փոխանցում կատարած տասնյակ անձինք պնդել են, որ իրենք ոչ մի նվիրատվություն էլ չեն կատարել։ Որոշ նվիրատուների գույքի ու եկամուտների հայտարարագրի գումարներն էլ չէին բավականացնում նման հանգանակության համար:

Այսինքն՝ ՔՊ փոխանցումներն անհայտ աղբյուրներից են արվել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի