Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:01 13-03-2024

Դիլիջանում «գոլդ» համարանիշներով Mercedes-ի խմած վարորդն ընկերների հետ ծեծել են գազալցակայանի աշխատակիցներին․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 9-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղու վրա գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց ահազանգ էլ ստացվում է «Դիլիջան» բժշկական կենտրոնից և հայտնում են, որ իրենց մոտ նշված հասցեից բուժօգնության են տեղափոխել մի քաղաքացի։

Պարզվել է, որ պարեկները ծառայություն կատարելիս նկատել են, որ Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղու 14 հասցեում գործող գազալցակայանի սպասասրահի մոտ շուրջ 10 անձանց միջև տեղի է ունենում ծեծկռտուք, ովքեր միմյանց հասցեին հնչեցնում են սեռական բնույթի հայհոյանքներ։

Այդ ընթացքում պարեկները փորձում են բաժանել ծեծկռտուքի մասնակիցներին, որոնցից Երևանի բնակիչ 29-ամյա Վիլեն Գ․-ին տեղափոխում են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Ոստիկաններն ու պարեկները պարզվել են, որ Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Մարինե Շ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի «77 YE 777» համարանիշի ավտոմեքենայով իր ընկերների, Երևանի բնակիչներ 34-ամյա Նիկոլայ Պ․-ի, 24-ամյա Մարիաննա Խ․-ի և Վիլեն Գ․-ի հետ խանութից օգտվելու նպատակով մոտեցել են հիշյալ գազալցակայան, որտեղ վերջիններիս և գազալցակայանի աշխատակիցների միջև վիճաբանություն է ծագել, որն էլ վերածվել է ծեծկռտուքի:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մարինե Շ․-ն, ուղևորներ Նիկոլայ Պ․-ն, Մարիաննա Խ.-ն և Վիլեն Գ․-ն գտնվել են ոչ սթափ վիճակում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին

Ձեզ գուցե հետաքրքրի