Ներքին 2 տարի առաջ - 18:41 12-03-2024

ԱԺ նախկին պատգամավորի որդին ու ընկերը Երևանում BMW-ներով «դրիֆտ» էին կազմակերպել. shamshyan.com

Մարտի 9-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մոսկովյան - Նալբանդյան փողոցների խաչմերուկում 2 BMW-ներ չարամտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները «դրիֆտ» են անում։

Քրեական հետախուզության օպերլիազորները հայտնաբերել են «դրիֆտ» կատարողներին և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Պարզվել է, որ նրանք են Արթիկ քաղաքի բնակիչ 22-ամյա Նոյ Վարագյանը, ով եղել էր 23 ՏՏ 103 համարանիշի ավտոմեքենայով, և Երևանի բնակիչ 22-ամյա Ալեն Մանուկյանը, ով եղել էր 01 XX 647 համարանիշի ավտոմեքենայով։

Ն. Վարագյանը ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանի որդին է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը