Ներքին 2 տարի առաջ - 16:30 12-03-2024

Փաշինյանին մաղթենք արդյունավետ ելույթներ նաև արտերկրում

Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է տվել, որտեղ «առաջին անգամ վիզուալ ցուցադրել է» (այն էլ քանիցս – խմբ․), թե որն է Հայաստանի Հանրապետությունը։

Մի ձեռքով բռնելով Խորհրդային Հայաստանի քարտեզի՝ ինչ-որ նյութից կազմված ոսկեգույն պատկերը, մյուս ձեռքին ունենալով մի փոքրիկ կետ, որն, իր խոսքով, նույն Հայկական ԽՍՀ կազմում երբեմնի ընդգրկված Արծվաշենի մանրակերտն է, ՀՀ վարչապետը պարզ ցույց է տվել, որ դա է իր ուզած Հայաստանը, Հայրենիքի ա՛յդ «մնացորդի» մասին է ինքը մտադիր Ադրբեջանից և Թուրքիայից ցանկանում ստանալ «կադաստրի վկայական»։

Փաստորեն, հայկական պետության առավելագույն չափերը, ըստ Փաշինյանի, հենց դրանք են։ «Այս գծից այն կողմ ոչ մի բանի հանդեպ հավակնություն պիտի չունենք»,–ցույց տալով այդ երկու մանրակերտը՝ ընդգծել է Հայաստանը ղեկավարող անձնավորությունը։

Փաշինյանական իրականությունում չկա Արցախը։

Մյուս կողմից՝ սպասել, թե Նիկոլ Փաշինյանը որևէ վերապահում կամ ակնարկ կանի Արցախի լինել-չլինելու, հայկական մնալ-չմնալու մասին՝ վտանգավոր էր։ Քանի որ դրանով կասկածի տակ կդրվեր ՀՀ վարչապետի աթոռին նստած անձնավորության հոգեկան հավասարակշռությունը, միտք կառաջանար, թե ինչ-որ անհաղթահարելի հանգամանքի ազդեցությամբ նա շեղվել է իր համար կանոնավոր և ընդունելի վարքից։
Ըստ երևույթին, Փաշինյանը հույսեր է փայփայում, թե Ադրբեջանը կամ Թուրքիան կընդունեն, որ դա է Հայաստանը, կասեն՝ եղբայր, քանի որ դու այդքան խելացի ես և ավելորդ բաներ չես ուզում՝ ճանաչում ենք հենց այդքան Հայաստանը։ Թե ինչքանով են արդարացված այդ հույսերը, երևի ինքն էլ չգիտի, հավանաբար այդ անորոշությունն է նրան մղում ասուլիսի ընթացքում առիթ-անառիթ՝ վեր պարզել «վիզուալ Հայաստանի» մանրակերտը։ Ընդ որում, հանելուկ է, թե ինչու՞ Արծվաշենը պատկերող այն փոքրիկ կետը ցուցադրեց միայն մի անգամ։ Կա՛մ Փաշինյանը, մեծ հաշվով, հույս չունի, որ Արծվաշենը կվերադարձվի Հայաստանին, կա՛մ Արծվաշենի համեմատաբար փոքր ծավալն է ՀՀ վարչապետին մոռացնել տալիս իր մասին։

Համենայն դեպս, հստակ է, որ Նիկոլ Փաշինյանը լսարան կառավարելու գործում թևակոխել է նոր՝ հեղափոխական փուլ։ Տա՛ Աստված՝ իր ազգօգուտ գործունեությունն իրականացնելիս՝ նա նույնքան համոզիչ լինի նաև այլ երկրների ղեկավարների հետ շփումներում։

Տիգրան Աթանեսյան


Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ