Երևան +14°
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 12:25 12-03-2024

Արցախցի կինը չի կարողանում ստանալ զինվորական ամուսնու գերեզմանի բարեկարգման ծախսերի փոխհատուցումը

Արցախցի 22-ամյա Արփինե Ավանեսյանը դիմել է Oragir.News-ի խմբագրություն, որպեսզի կարողանա ստանալ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցումը։Արփինեի ամուսինը ծառայել է Արցախի ՊԲ զորքերում։Արփինե Ավանեսյանի ամուսինը հուլիսի 23-ին հանկարծամահ է եղել։ Արփինեն փաստաթղթային քաշքշուկների մեջ է հայտնվել։ Արցախցի կինը խնդրին անդրադարձել էր նաև սոցցանցի գրառմամբ, բայց դեռևս ոչ մի արձագանք չի եղել կնոջ ահազանգին։

«2019-2023թ. ամուսինս ՊԲ շարքերում էր, որպես վաշտի հրամանատար,կոչումով կապիտան։
2023թ. հուլիսին դիրքերից իջնելու հաջորդ օրը զինվորական ծառայության ընթացքում, տանը՝ հանկարծամահ եղավ, սրտի տամպոնադա-աորտայի պատռվածք, բնականաբար գրանցվեց քաղաքացիական մահ։Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում էր սահմանել զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցում.
Սակայն ԱՀ վերջնական տարահանումից հետո, ամբողջ ՊԲ բազան ոչնչացվեց, և մինչ այդ էլ մենք չհասցրեցինք ստանալ այդ փոխհատուցումները»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արփինե Ավանեսյանը։

Արցախցի կինն ասում է, որ ՀՀ-ում վերահանձնել է բոլոր պահանջված փաստաթղթերը, սակայն ապարդյուն։
«ՊՆ-ից ասում են, որ չունեն բավարար հիմքեր ե ւ բացի դա կան հարցեր, որ հնարավոր է , որ դա մենք ստացել ենք Արցախում։

ԱՀ-ում նմանատիպ ցանկացած փոխանցում, իրականացվում էր բացառությամբ Արցախբանկի միջոցով։(Ըստ ԱՀ կառարավության որոշման)։Դրամական հատուցման վճարումները, համապատասխան պայմանագրերի հիման վրա, իրականացվում են «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի միջոցով` գործակալության կողմից կազմված վճարացուցակներով)։

Հիմա ես, որպես բավարար հիմք տանում եմ իմ արցախբանկի քաղվածքը, սակայն դա նույնպես չհամարվեց բավարար հիմք։

ՊՆ -ում ասում են, որ բավարար հիմք չէ, անխտիր բոլոր բանկերինն է պետք։
Դիմում եմ Կենտրոնական բանկ, էնտեղ էլ ասում են , որ բանկային գաղտնիք է , կենտրոնական բանկը դա չի կարող անել։Հետո դիմում եմ Ֆինանսների նախարարություն, պարզվում ա դա իրենց հետ կապ չունի։
Վարչապետի աշխատակազմ, էստեղ էլ անպատասխան, հստակ ոչ մի բան չեն ասում։
ՊՆ սոցվարչությունում այլ ելք չեն տեսնում։
Պահանջում եմ ՊՆ -ից հստակ ու հարցին ռեալ կարգավորում, որ ես ամիսներով քաշքշուքների մեջ չլինեմ, այնպիսի հիմք պահանջել, որ ես ի զորու լինեմ այդ հիմքը ներկայացնելու»,-ասում է Արփինե Ավանեսյանը։

Oragir.News-ը փորձեց նաև մեկնաբանություն ստանալ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանից։

Արամ Թորոսյանը, ի պատասխան մեր հարցերի, նշեց.

«Գրառմանը ՊՆ տեղեկատվության և հասարակության կապերի վարչությունը ծանոթացել է և սահմանված կարգով փոխանցվել է զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն»,- նշեց Թորոսյանը։
Արամ Թորոսյանը ընդգծեծ, որ կտրամադրի տեղեկատվություն, պատասխան ունենալու դեպքում։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ