Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 09:03 11-03-2024

Կիևն արձագանքել է Հռոմի պապի` սպիտակ դրոշ պարզելու հորդորին

Կիևն արձագանքել է Հռոմի պապի այն հայտարարությանը, որ Ուկրաինան պետք է սպիտակ դրոշ պարզելու քաջություն ունենա:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան սոցցանցում գրել է. «Երբ խոսքը վերաբերում է «սպիտակ դրոշին», մենք գիտենք Վատիկանի այս ռազմավարությունը 20-րդ դարի առաջին կեսից»:

Շատ պատմաբաններ քննադատել են Վատիկանին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ասելով, որ Պիոս 12-րդ պապը լուռ է մնացել Հոլոքոստի ժամանակ:

«Ես կոչ եմ անում խուսափել անցյալի սխալները կրկնելուց և աջակցել Ուկրաինային և նրա ժողովրդին իրենց կյանքի համար արդար պայքարում: Ամենաուժեղը նա է, ով բարու և չարի միջև պայքարում կանգնած է բարու կողքին, այլ ոչ թե փորձում է դրանք դնել նույն հիմքի վրա և դա անվանել «բանակցություններ»», - շարունակել է Կուլեբան:

«Մեր դրոշը դեղին և կապույտ է: Սա այն դրոշն է, որով մենք ապրում ենք, մեռնում... Մենք երբեք այլ դրոշներ չենք բարձրացնի»,- ավելացրել է Ուկրաինայի արտգործնախարարը, նաև շնորհակալություն հայտնել Պապին խաղաղության համար իր աղոթքների համար՝ հույս հայտնելով, որ նա կայցելի Ուկրաինա։

Հռոմի պապի սկանդալային հայտարարությունների քննադատությունից հետո Վատիկանի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին բացատրել էր, որ Ուկրաինայի վերաբերյալ իր խոսքերով Ֆրանցիսկոսը մտադիր է եղել «հրադադարի կոչ անել և վերականգնել բանակցությունների խիզախությունը», և նկատի չի ունեցել կապիտուլյացիան։

Ամենից շատ դիտված

20:00 29 մլրդ-ից՝ 16.8 մլրդ դրամ. Սեդրակ Քոչարյանի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հասույթը կտրուկ նվազել է
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են
19:54 Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա