Oragir.News-ը արդեն հայտնել էր, որ «Միասին» շարժումը Գյումրիի թատերական հրապարակում հանրահավաք է իրականացրել, որին մասնակցել են մտավորականներ, քաղաքացիներ, ովքեր մտահոգված են երկրում տիրող անորոշ իրավիճակով։
«Երկիրը լինել-չլինելու գործընթացի առաջ է, դրոշակն առել, ասում է՝ Ռուսաստանին պիտի տշենք ստից, է՜, ինչի՞․․․ Ես արդեն սկսում եմ մտածել, որովհետև ինտերնետով նման ինֆորմացիա կար, որ նարկոթրաֆիկինգի համար է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներն հանելը։ 5 միլիարդ դոլար ծախսեցին, խաղաղապահ բերեցին, Փաշինյանը կանգնեց, ասաց՝ Արցախը Ադրբեջան է։ Ադրբեջանն էլ զանգեց Ռուսաստան, ասաց՝ այս մարդիկ ընդունում են, որ Արցախն Ադրբեջան է, դուք այստեղ ի՞նչ եք անում։Մեր ազգն այսքանից հետո այդքան ուղեղ չունի՞, որ Փաշինյանին ասի՝ հեռացիր։
Թուրքերի՞ն եք կարոտել, լավ բան եք սպասո՞ւմ թուրքերից, չի՞ ասում ճամփա եմ բացում թուրքերի հետ։ Աստված մի արասցե, էդ ճամփեն բացվի, թող թուրքերը գան, խնդրեն այդ ճամփեն բացվի, որովհետև մի քիչ կախվածություն ունենաք, անմիջապես փակվելու է։ Էսա, իրար մեջ փսփսում են պառլամենտում, թե ռուսական գազից հրաժարվենք, ադրբեջանականն առնենք՝ 4 անգամ ավելի թանկ, բա էսպես բան կարելի՞ է, բա սա հանդուրժելո՞ւ է, ժողովուրդ։ Բա ի՞նչ է եղել մեր հայերին։
Ես հաղթած շրջանի՝ 90-ականների սկզբի վարչապետն եմ եղել, բոլոր հաղթանակները եղել են իմ վարչապետության օրոք, չեմ ուզում գլուխ գովալ, կար նախագահ, որն իր տեղում էր, կային ռազմական գործիչներ, որոնք իրենց տեղում էին, բա մենք էսպես կստորանայի՞նք։ Էսպես ստորացում մեզ սազո՞ւմ էր։
Ինչի՞ վրա եք հույս դրել, թուրքերի ողորմածության վրա՞, էս ռեգիոնում մենք ընկերություն կարող ենք անել կամ թուրքերի, կամ ռուսների ու Իրանի հետ, հիմա ընտրություն կատարեք․ շատերն էլ ասում են՝ չէ, Եվրոպա ենք ուզում։ Եվրոպան չորս օր առաջ Անթալիայում հայտարարեց՝ ինչ Եվրոպա, ինչ բան, մենք այնտեղ ավագ ընկեր ունենք՝ Թուրքիան է, ինքն էլ դիրիժորության կանի, Թուրքիան ինչ ասում է, լսեք»,-հայտարարեց Միասին շարժման առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Բագրատյանն ասում է`մենք չենք կարող հանդուրժել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, մեղք ենք, մեղք եք։
«Այս իշխանությունը ձախողել է ամեն ինչ։ Էդ մարդը բոլորին՝ ում տեսել է, խոստում է տվել, հիմա չի էլ կարողանում զանգել ո՛չ Եվրոպա, ո՛չ Ռուսաստան, նրանց էլ է խաբում, ինչ ասում է, սուտ է։
Եկել, ասում էր 20 միլիարդ դոլար փող են գողացել ժողովրդից, հետ եմ բերելու, վեց տարին լրացավ մի դոլար բյուջե չի մտել։ Վեց տարվա բյուջեն, որ կարդացել ենք, ոչ մի փող չի եղել թալանած միջոցներից, բայց դրա փոխարեն իրենց թալանը կա՝ մոտ 8 միլիարդ դոլարի։ Պետական պատվեր է եղել, 7 միլիարդն՝ առանց մրցույթի։ Անցած տարի 3 հազար դրամով բարձրացրեցին թոշակը։
Վերջին 6 տարում 40 հազար դրամից թոշակը դարձել է 49 հազար, էդ չէ։ Գներն էլ աճել են 28 տոկոս՝ 6 տարում։ 40-ից ավելն էլ 20 տոկոս, 8 տոկոս վատ եք ապրում, կարո՞ղ է գյուղացուն օգնել են, կարո՞ղ է կարտոֆիլի վաճառքի խնդիր չկա։ Ղարաբաղը վերացրեց, էլի Ղարաբաղ էին տանում-ծախում։ Վերացրեց Ղարաբաղը, չորացրեց, ինչ բյուջե որ հավաքել է անցած տարի՝ 2 տրիլիոն 300 միլիարդ, որը մի տրիլիոնով ավել է, 1 տրիլիոն 300 միլիարդ էր նախկին իշխանության վերջին տարում, էդ մի տրիլիոն ավելիի 32 տոկոս 320-ը ինֆլյացիա է, 210 միլիարդ տվել է իր ՔՊ-ականներն պարգևավճար, 200 միլիարդ պետական պարտքի սպասարկում է, տակը փող չի մնում։
Եվ դուք միշտ ստանալու եք երեք մատի կոմբինացիա, դուք եք մեղավոր, մենք ենք մեղավոր, էս ո՞վ է մեզ ղեկավարում»,-ընդգծեց Բագրատյանը։