Ներքին 2 տարի առաջ - 18:03 08-03-2024

Գյումրիում խոշոր հրդեհ է բռնկվել. 3 ամսական երեխան տարհանվել է ծխապատ տարածքից. shamshyan.com

Այսօր՝ մարտի 8-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 10 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղասի Դ․-ին պատկանող բնակարանում։ Հրշեջները մարել են կրակը, իսկ տարածքը սահմանազատել են պարեկ Նարեկ Անդրեասյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Ներսիսյանը։

Երկու հրշեջ փրկարար էլ 2-րդ հարկի բնակարանի ծխապատ գոտուց տարհանել են 3 ամսական տղա երեխայի։

Հրշեջները նախ մեկուսացրել, ապա մարել են կրակը։ Այրվել է բնակարանի խոհանոցն ամբողջությամբ՝ իր գույքով։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել